Արցախի գրավյալ Ջրականում նախատեսվում է շահագործման հանձնել ռուսական «Կամազ»-ի սպասարկման կենտրոնը

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքում 2022 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսվում է շահագործման հանձնել ռուսական «Կամազ» գործարանի սպասարկման կենտրոնը։ Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օվերչուկի խոսքով՝ կողմերը շարունակում են աշխատել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։

«Այս տարվա ընթացքում Ռուսաստանն ու Ադրբեջանը մի շարք միջոցառումներ կանցկացնեն, որոնք գործունեության տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ուղղությամբ։ Նախատեսվում է 2022 թվականի չորրորդ եռամսյակում ավարտել Ադրբեջանի հետ սահմանին ռուսական կողմի սահմանային անցակետի վերակառուցումը, ինչպես նաև ավելացնել անցման ուղիների թիվը»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Ադրբեջանում մեծ թվով ռուսական ընկերություններ են գործում մի շարք ոլորտներում։

«Քննարկվել են նաև Ադրբեջանի հետ երկաթուղային վագոնների համատեղ արտադրություն հիմնելու հարցեր։ Մենք պատրաստ ենք համագործակցել էնեգետիկ ոլորտում։ Ռուսաստանը մեծ փորձ ունի այդ ոլորտում։ Ակնկալում ենք, որ կրկին կհանդիպենք Բաքվում կայանալիք 11-րդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում և կշարունակենք քննարկել ընթացիկ նախագծերը»,- ասել է Օվերչուկը։

Իր հերթին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը նշել է, որ ռուսական ընկերությունները 17 նախագիծ են ներկայացրել՝ Արցախի գրավյալ տարածքներում գործունեություն ծավալելու համար։

Նա նշել է, որ ռուսական «Կամազ»-ի սպասարկման կենտրոնի շինարարությունը Ջրականում նախատեսվում է ավարտել հունիսին։

Հիշեցնենք՝ Արցախի գրավյալ Ջրականում ռուսական «Կամազ» ընկերության սպասարկման կենտրոնի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2021 թվականին։

Էմմա Չոբանյան