Չավուշօղլուի ժեստը և Թալեաթի անունով անցակետի առաջարկը ցույց են տալիս Թուրքիայի իրական քաղաքականությունը․ ՀՀ ԱԳՆ-ն պետք է կոշտ հակադարձի․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ

–Պարո՛ն Սաֆրաստյան, զրույցը սկսենք Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքից. գիտենք՝ Ուրուգվայում հայ համայնքի ակցիայի ժամանակ նա «գորշ գայլերի» խորհրդանիշն է ցուցադրել, ինչը բավական բուռն քննադատությունների առիթ է տվել: Ինչպե՞ս եք գնահատում Չավուշօղլուի պահվածքը:

-Երկու հարթության վրա կարելի է գնահատել. առաջինը՝ բարոյական: Ըստ էության, նա իր այդ պահվածքով պղծում է հայ ժողովրդի 1.5 միլոին զոհերի հիշատակը, չմոռանանք, որ դա կապված էր այն իրադարձության հետ, որը նախատեսված էր իրականացնել՝ որպես զոհերի հիշատակի ոգեկոչում: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ «գորշ գայլերի» այդ նշանը պարունակում է շատ ուժեղ ռասիստական իմաստ: Փաստորեն, երբ պետության բարձրագույն պաշտոնյաներից մեկը օտար երկրում օգագործում է այդ նշանը, դա նշանակում է, որ այդպիսով ռասիզմի քարոզչության փորձ է արվում: Սա շատ կարևոր հանգամանք է: Չպետք է մոռանալ, որ Չավուշօղլուն շարքային քաղաքացի չէ, նա ոչ թե «Գորշ գայլերի» կազմակերպության անդամ է կամ հարում է նրանց, այլ պետության ղեկավարներից է: Սա շատ լուրջ մտահոգության տեղիք է տալիս և պատահական չէ, որ Ուրուգվայի իշխանություններն ամենայն լրջությամբ են մոտեցել այս արարքին և արձագանքել են:

-Իսկ Հայաստանից արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:

-Կարծում եմ՝ մեր Արտգործնախարարությունը պետք է կոշտ հայտարարությամբ հանդես գար և նշեր այն երկու հանգամանքները, որոնց մասին ասացի: Հավանաբար, դեռևս չի եղել այդ արձագանքը: Կարծում եմ՝ պետք է համարժեք պատասխան տրվի նման քայլերին:

-Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը նշում է, որ իրենք պատմության հետ խնդիրներ չունեն, իրենց պատմությունն ամոթի տեղիք չի տալիս: Սա հաշվի առնելով՝ մեր հետագա հարաբերություններն ինչպե՞ս կարող են կառուցվել և զարգանալ:

-Ժամանակակից Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության ուրացման և ժխտման քաղաքականությունը։ Սա ցավալի է: Այդ քաղաքականությունը պետք է արժանանա և՛ Հայաստանի, և՛ շատ այլ երկրների դատապարտող մոտեցմանը, որովհետև Թուրքիայի ղեկավարությունն ուրանում է իր ժողովրդի պատմությունը, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և դրանով նաև կեղծում է համաշխարհային պատմությունը։ Եթե մի պետություն, որը չի կարողանում իրեն տարանջատել Օսմանյան կայսրության քաղաքականությունից և դատապարտել, նշանակում է շարունակում է այդ քաղաքականությունը, ինչը վտանգ է ներկայացնում հարևան երկրների և Թուրքիայում ապրող այլ ազգերի համար: Սա ոչ միայն դատապարտելի է, այլ նաև վտանգավոր է: Սրա դեմ պետք է լինել շատ կոշտ և պահանջել, որ Թուրքիան քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան