Փողոց դուրս եկան ՌԴ-ի շահերը սպասարկող ուժերը․ իշխանության սասանումն է խնդիրը, ԼՂ-ն չէ․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է

-Պարո՛ն Սարգսյան, ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անդամները, բողոքի ակցիաներ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման պահանջով։ Նրանք իշխանություններին մեղադրում են Արցախը հանձնելու մտադրության մեջ։ Ինչպե՞ս է հանրությունն արձագանքում ընդդիմության կոչերին։

-Նախ և առաջ պետք է հասկանալ, որ առանձնապես տվյալ չկա, թե ոնց է դա դրսևորվելու, որովհետև ոնց որ դրսևորման հարցը շատ էական էր, թե ոնց է դրսևորվելու։ Իրականում պետք է հասկանալ, որ մենք տարածաշրջանում շատ կարևոր դեր ենք խաղում հիմա՝ մի պարզ պատճառով, որովհետև Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է դեպի Թուրքիա ցամաքային կապի ապահովումը։ ՌԴ-ն ինչ-որ կերպ ապահովել է, որ Թուրքիան պատժամիջոցներ չկիրառի։ Հայաստանը ևս չի կիրառում պատժամիջոցներ, և մենք ունենք մի շատ փոքր կտոր, որը 40 կիլոմետրանոց Մեղրիի հատվածն է՝ հայ-իրանական սահմանին։ Այդ սահմանի շուրջ հիմա հսկայական միջազգային մրցապայքար է, որովհետև այդ սահմանը, բացի նրանից, որ անհրաժեշտ է Հնդկաստանից մինչև Եվրամիություն կապի ապահովման այլընտրանքային ուղի, դա նրա համար է, որ նաև այդ կտորը թույլ չի տալիս միավորել մեծ հաշվով՝ քեմալական և բոլշևիկյան հատվածները, որ այդ պետությունների ձևավորման պահից գոյություն ունեցող խնդիր էր։

Իսկ միջազգային հարաբերությունների Ձեր այս նկարագրությունն ինչո՞վ կապ ունի այսօր Երևանում բողոքի ակցիաներ անցկացնող ընդդիմության գործողությունների հետ։

-Մեր ընդդիմությունը միշտ սպասարկել է Ռուսաստանի շահերը, և այսօրվա պարագայում գործող իշխանությունները, որքան էլ ես վերապահումներ ունեմ նրանց նկատմամբ, դա այն երաշխիքն է, որ քաղաքակիրթ աշխարհը՝ Արևմուտքը, նաև՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, արդեն մեկ ամիս նաև Չինաստանը կա, որը մեկ ամիս առաջ պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ և համաձայնվեց չմտնել ՌԴ-ի կողմից խաղի մեջ, ամբողջ աշխարհի դիմաց կա ռուսական հին կայսերական մտածելակերպը։ Այն ուժերը, որ սպասարկում են ՌԴ-ի շահերը՝ հանելով պահարաններից բավականին հին լոզունգներ, որոնք մենք մի քանի անգամ արդեն անցել ենք, դուրս են եկել փողոց։ Խնդիրն այստեղ Արցախի անվտանգությունը չէ, նոր օրակարգ ապահովելը չէ, իրենց խնդիրն իշխանության հիմքերի սասանումն է, նույնիսկ եթե իշխանության չգան։ Այնուհետև դա որպես խաղաքարտ օգտագործվելու է Նիկոլ Փաշինյանի դեմ Պուտինի հետ բանակցություններում և պոկելու ինչ-որ հատուկ պայմաններ՝ ստիպելով ինչ-որ բաներ։

Տեսեք՝ սինքրոն ինչ է տեղի ունենում․ Հայաստանում սկուտերներով նկար են ստեղծում, կրկնօրինակում են այն գործողությունները, որ գործող իշխանությունն է արել 2018-ին, վերցրել են իրենցից իշխանությունը, միաժամանակ՝ Չավուշօղլուն «գորշ գայլերի» նշան է ցույց տալիս, հետո Ուրուգվայում կանչում են թուրք դեսպանին ԱԳՆ, նախատում են, բայց հետո մեզ մոտ այդ թևը տարածում է Չավուշօղլուի դրվագը, և ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ սկսում են տարածել Բաքվում ցույցերի նյութեր՝ Զանգեզուրի պահանջով։ Սրանք սինքրոն տեղի ունեցող իրադարձություններ են։

-Այսինքն՝ տեխնոլոգիանե՞ր են կիրառվում, ի՞նչ ազդեցություն ստանալու նպատակով։

-Այո՛, տեխնոլոգիաներ են կիրառվում, հասկանո՞ւմ եք, որպեսզի ապացուցեն, որ իրենք ճիշտ են՝ որ տեսեք, ձեզ թվում է՝ իրենց մտածելակերպը փոխե՞լ են մյուս կողմում՝ Ադրբեջանում։ Իրենց խնդիրը ո՞րն է՝ ոչ մի խաղաղություն, թեմայի տակ վերցնել բողոքի ալիքը։ Ես շատ վաղուց ասել եմ, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը պետք է տեղի ունենա երկու հասարակություններում էլ դժգոհության վրա։ Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ են լինելու, դա անվտանգության երաշխիքն է։ Խոսքն այն մասին է, որ մենք ոչ թե հասարակությունների ինտեգրացիաների ենք գնում, այլ ճանապարհ ենք բացում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան