Էրդողանի գործընկեր Բահչելին Կարո Փայլանին անվանել է «լրտես», իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը՝ «ամոթալի»

Լուրեր

14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ արշավը շարունակվում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը օրենսդիր մարմնին ներկայացնելուց հետո։ Այս անգամ Փայլանին սպառնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Գորշ քայլերի» քաղաքական թև հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«HDP-ի ամբարտավանի կողմից ներկայացվել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի առաջարկ։ Բարեբախտաբար, այդ ամոթալի օրինագիծը վերադարձվել է»,- ասել է Բահչելին։

Օրինագիծն անվանելով «խայտառակ առաջարկ»՝ Բահչելին նշել է, որ « Ազգային մեծ ժողովում սփյուռքի լրտես կա»։
«Սա ոչ մահմեդական փոքրամասնությունների համար մարտահրավեր նետելու վայր չէ»,- հայտարարել է Բաչելին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, որն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հետ է վերադարձրել օրինագիծը՝ պնդելով, որ այն, իբր, դեմ է խորհրդարանի կանոնադրության դրույթներին։
«Նման առաջարկ ներկայացնելը կարող էր հնարավոր լինել Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող համարձակների աջակցությամբ։ Առաջարկը պետք է մերժվեր։ Այդպիսի վարքագիծը սադրանք է»,- ասել է Շենթոփը։

Էմմա Չոբանյան