Ջախջախիչ պարտություն կունենանք, եթե թուրքը չթուլացնի իր զինուժը, ինչը չի անի․ բանակը պիտի՛ փոխվի․ Վովա Վարդանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 17:34
Իրանը ստիպում է հայ վարորդներին դատարկ բաքով մտնել և դիզվառելիքը լիցքավորել այնտեղ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:25
Քոչարյանի կերածից խոսեք, ֆիզիկապես «կուկուռուզնիկի» շենքն է կերել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:17
Բավական է ստեք ու թոզ փչեք ժողովրդի աչքերին․ եկել է ՆՓ-ին մերժելու ժամանակը․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:11
Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Ynet
24.03.2026 | 17:09
Դիվանագիտական կարճատեսության ցցուն և աններելի ակտ․ Գալստյանը՝ Գարեգին Բ-ին Վրաստան մեկնել չթույլատրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:07
Աննա Մկրտչյանն ու ՔՊ-ականները վիրավորում են միմյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 17:00
Ներդրումային միջավայրի զարգացումներն ու հեռանկարները. Ամերիաբանկը` ՀՀ լավագույն ներդրումային բանկ․ հարցազրույց Շուշանիկ Հովսեփյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:51
Լեզվակռիվ Հակոբ Ասլանյանի և 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:42
Իրավապաշտպաններ, ո՞ւր եք, զինվորը նախկին ու ներկա չի լինում. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:35
Թրամփն Իրանի դեմ գործողությունը հաստատել է, երբ Նեթանյահուն պնդել է Խամենեիին համատեղ ոչնչացնելու անհրաժեշտության հարցում. Reuters
24.03.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
24.03.2026 | 16:23
Պատերազմի մասնակիցների հարազատներն ԱԺ-ի դիմաց ակցիա են անում` քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման պահանջով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:14
Քաղաքացիները հեշտությամբ պարտք են վերցնում, սնանկ են դառնում՝ չվճարելով պարտքը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 16:10
Հայաստանի Մ-19 հավաքականը խուսափեց պարտությունից ԵԱ-ի որակավորման փուլում
24.03.2026 | 16:06
Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ

-Պարո՛ն Վարդանով, զինծառայողի որակների ու պատրաստվածության մակարդակի բարձրացման տարրական ինստիտուտը հնարավոր չէ՞ բանակում ներդնել: Շատերը կարող են ասել՝ շարքային զինվորներին լավ էլ պատրաստում են, բայց գիտենք, որ, իհարկե, հերոսություններ անում են մարդիկ, բայց անհատի հմտությունների, մասնագիտական որակների վրա շեշտ չի դրվում: Ի՞նչ անել, որպեսզի զինծառայողն օդում, ցամաքում, ջրում կարողանա տիրապետել հմտությունների: Դուք փորձե՞լ եք ՊՆ-ի հետ համագործակցել և ՈՄԱ-ում կիրառվող փորձը նաև բանակ տանել:

-Այո՛, մտածել ենք և տարբեր առաջարկներ ենք արել տարիներ շարունակ, բայց արձագանքները միշտ լինում են այսպիսին․ ախր դուք «պարտիզանշչինայով» եք զբաղվում։ Բայց «պարտիզանշչինան» ցույց տվեց, որ մեր գումարտակն այնպիսի խնդիրներ լուծեց, ինչպիսին չէր կարողանում լուծել կադրային բանակի գունդը: Համենայնդեպս, շատ դժվար է բան բացատրել այն զինվորականներին, ում ուղեղը սկսել է «քառակուսի» աշխատել՝ հաշվի չառնելով երկրագնդի կլորությունը: Պատերազմի ժամանակ մենք պարտություններ ենք կրել բազմաթիվ ճակատամարտերում, փոխելու շատ բան կա, բայց երբ զինվորականերին ասում ես, թե ինչ կարելի է անել, ասում են՝ մեր բանակում այսպես է, այդպես չի լինի: Ասում ենք՝ մենք հենց դրա պատճառով ենք «ծեծվել», միևնույն է, ասում են՝ հա, բայց մեր բանակում այսպես է: Մեր բանակում Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-ի համակարգ է գործում… Ժամանակները փոխվել են, զենքերն ու մարդուն խոցելու հնարավորությունները փոխվել են, իսկ մեր բանակը «լռված է» սովետառուսական համակարգի վրա, որն էլ իր հերթին հենված է պրուսական-գերմանական համակարգի վրա և ցանկություն չունի ինքն իրեն «վիրահատելու»… Բանակը կենդանի օրգանիզմ է, փոփոխությունները շատ կարևոր են: Հուսանք՝ հիմա փոփոխություններ տեղի կունենան բանակում, և «օպերացիան» կանցնի հաջող: Բանակն այս պահին խնդիրներ ունի լուծելու, դրա համար օր առաջ պետք է աշխարհազորը ոտքի կանգնի, կայանա և որոշ ժամանակ առաջնագծում փոխարինի ՀՀ Զինված ուժերին:

-Քաղաքացիները հետաքրքրված են, թե պատերազմից հետո ի՞նչ է արվում բանակի վերակազմակերպման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ընդդիմությունն ասում է՝ ոչինչ չի արվում, իշխանությունը հղում է անում ռազմական գաղտնիքի վրա և մանրամասներ չի հայտնում: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

-Բանակում կտրուկ փոփոխություններ չեն իրականացվում, եթե լինեն, մենք դա կտեսնենք: Բանակում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունենում, վերականգնվում է այն, ինչ կար: Կոսմետիկ փոփոխություններ են արվում, որոնք ոչինչ չեն փոխի, բանակը պետք է արդիականացվի: Ավելի ջախջախիչ պարտություն կունենանք, եթե թուրքը չթուլացնի իր զինուժը, ինչը չի անի: Մենք պետք է ճնշում գործադրենք ռազմաքաղաքական էլիտայի վրա, որ լինելով դեմոկրատական իշխանության մաս, իհարկե, պոպուլիզմով մասնակիորեն «թունավորված», ստիպված են լինելու ընտրազանգվածի պահանջները բավարարել, և ընտրազանգվածը պետք է պահանջի, որ բանակը փոխվի: Ամենակարևոր 3 սկզբունքները մեր բանակում խախտված են, նկատի ունեմ այն, որ հաշվի առնված չէ՝ ումից է բաղկացած (հաշվի չի առնվել հայի տեսակի նախաձեռնողականությունն ու «թամբալությունը»), պետք է հաշվի առնվի, թե որ տարածքում է՝ լեռնային, անտառային, ալպիական, թե՝ այլ, նաև կարևոր է հաշվի առնել, թե ով է քո հակառակորդը և ինչ հնարավորություններ ունի:

-Այսօր ո՞վ է Հայաստանի հակառակորդը:

-Այսօր Հայաստանի հակառակորդը, ինչպես մոտավորապես 1057 թվականից սկսած, թուրքերն են, Ադրբեջան ասելով ևս նկատի ունենք թյուրքական ցեղերի այն հատվածը, որ եկավ, ստեղծեց պետություն՝ ձուլելով տեղի բնակիչներին, այսինքն՝ նույն թուրքերն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան