Ալիևը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հետ հանդիպմանը «բողոքել» է Հայաստանից

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Հարավային Կովկասում գործընթացները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը և հույս հայտնել, որ հանձնաժողովի նիստում կատարված աշխատանքը կվերլուծվի, կքննակվեն համագործակցության ավանդական ոլորտներից զատ հնարավոր ուղղությունները, ինչպես նաև առևտրի ու ծառայությունների ծավալի ընդլայնման հարցերը։

Ադրբեջանի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջան Օվերչուկի այցի ընթացքում կքննարկվեն նաև Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, առաջին հերթին՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացումը։

Բացի այդ, Ալիևը Հայաստանից իր բողոքներն ու դժգոհություններն է հայտնել Օվերչուկին։ Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն կառուցել է 100 կմ-ոց երկաթգծից 60 կմ-ը։

«Ադրբեջանական կողմը ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է ժամանակացույցին համապատասխան։ Ցավոք, Երևանը դեռ չի էլ սկսել որևէ աշխատանք դրա հետ կապված։ Հայաստանը նաև չի նշել իր տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր երթուղու կոորդինատները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, Հայաստանի կողմից դրա հետ կապված պատասխան չի ստացվել»,- դժգոհել է Ալիևը։

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, տարանցման, լոգիստիկ, ֆինանսական, բանկային, էներգետիկ ու նավթային ոլորտներում համագործակցության հարցեր։

Էմմա Չոբանյան