«Դիմադրություն» շարժումը քայլերթ է սկսել Տիգրանաշենից
Քաղաքականություն
26.04.2022 | 13:04«Դիմադրություն» շարժումն այսօր երթ է սկսել Տիգրանաշենից։ Մի քանի քաղաքացիներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ քայլում են դեպի Երևան։
«Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»,- հայտարարել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ երեկ «Դիմադրություն» շարժումը երթ էր մեկնարկել նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքից, դրան զուգահեռ բողոքի ակցիաներ էին իրականացվում մայրաքաղաքի տարբեր մասերում։