Տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով

Լուրեր

17.04.2026 | 11:34
Հայ ձյուդոիստները մեկնարկել են ԵԱ-ում, Դավիթ Աբրահամյանը 5-րդն է
17.04.2026 | 11:31
Ստամբուլում ընթանում է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 11:25
Կարապետյանի, Քոչարյանի, Ծառուկյանի ուժերին եթե քվեարկեք, ապա երեք անգամ պակաս աշխատավարձ կստանաք․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 11:14
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը պետք է «շատ շուտով» ավարտվի
17.04.2026 | 11:06
Ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է
17.04.2026 | 10:55
Դուք Մովսեսը չեք, ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, բերեցիք ողբ․ Խաչատրյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 10:45
Լիբանանն Իսրայելին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ է մեղադրել․ Թրամփը հույս է հայտնել՝ «Հըզբոլլահ»-ն իրեն «լավ կպահի»
17.04.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 17-ի դրությամբ
17.04.2026 | 10:25
Ալեն Սիմոնյանը այսօր կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին
17.04.2026 | 10:21
Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
17.04.2026 | 10:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.04.2026 | 09:43
Գագիկ Ծառուկյանի փեսայից՝ Կարապետ Գուլոյանից, հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք. Դատախազություն
17.04.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
Բոլորը

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար:

Սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար: Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։

Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է մեր կարևոր տնտեսական գործընկերը։ Միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին։

Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ և շուրջ 200 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։

Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը։

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են: Այսօր այստեղ են հավաքված այս ոլորտների բոլոր լավագույն ներկայացուցիչներն, ուստի վստահ եմ, որ այսօրվա միջոցառման հաջողությունը երաշխավորված է։

Ամփոփելով, հարգելի՛ մասնակիցներ, ես ձեզ մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր աշխատանք: Եվ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ քաղաքական գործիչները խոսքը փոխանցեն գործարարներին։

Շնորհակալ եմ»:

Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք: