Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը բուռն քննադատությունների է ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին գրառման համար

Լուրեր

03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
03.02.2026 | 10:36
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
03.02.2026 | 10:20
Քանդվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները․ առանձնատունը ենթակա է բռնագանձման․ Դատախազություն
03.02.2026 | 10:05
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
03.02.2026 | 09:50
Դա նշանակում է՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի՝ TRIPP-ին միանալու հավանականության մասին
03.02.2026 | 09:34
Արարատի մարզում տեղ-տեղ մառախուղ
02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն ու առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ, նախկին փոխվարչապետ և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը բուռն արձագանք և քննադատություններ է առաջացրել Թուրքիայում։

Բաբաջանը, մասնավորապես, թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ իրենք «չեն հանդիսանում անցյալի տառապանքների մեղավորը, և ինքը հարգում է զոհված հայերի հիշատակը»։

«Մենք անցյալի տառապանքների համար մեղավոր չենք։ Բոլորս պետք է լինենք անատոլցիներ, որոնք փորձում են բուժել միմյանց վերքերը փոխըմբռնման միջոցով։ Դրա հետ կապված ես հասկանում են այն ցավը, որն այսօր խորապես ապրում է հայ ժողովուրդը, և հարգում եմ 1915 թվականին զոհված օսմանցի հայերի հիշատակը»,-գրել է Ալի Բաբաջանը։

Չնայած իր գրառման մեջ Բաբաջանը ցեղասպանություն բառը չի օգտագործել, այնուամենայնիվ, նրա հայտարարությունը բավական բուռն արձագանք է ստացել և ակտիվորեն քննարկվում է Թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում։

Էմմա Չոբանյան