ՌԴ-ն կպահպանի Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը․ Գոնչար

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում զգալի թվով փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկ, իրավապահ, սոցիալ-աշխատանքային և մարդասիրական ոլորտներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Պայմանավորվեցինք մեր հայ ընկերների համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանել։ «Գազպրոմ Արմենիան» ծածկում է կապույտ վառելիքի երկրի կարիքների 80%-ը։ «Գազպրոմի» միջոցով հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը, ինչպես նաև դաշնակցային ճանապարհով մենք աշխատում ենք Երևանի համար գյուղատնտեսության ոլորտում կարևոր խնդիրների վրա։ Վստահ եմ, որ այս ամենը թույլ կտա երկու երկրների տնտեսություններին զարգանալ ավելի վստահ ու կանխատեսելի։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջոցով մենք օգնություն ենք ցուցաբերում՝ հաշվի առնելով հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը։ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը հաջողությամբ ավարտվեց, և ստացվեց կայանը մինչև 2026 թվականը շահագործելու թույլտվություն»,- ասել է Գոնչարը։

Տաթև Ֆռանգյան