«Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը» անվամբ հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառմուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:

«107 տարի է անցել Մեծ եղեռնից, որը ծրագրված էթնիկ ինքնության ու հավատքի ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվել է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու գաղափարը գերակա դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռացնել տալու նպատակը ցավալիորեն այն օրերից հասել է մինչև մեր օրեր:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, շեշտվել է նաև, որ «այս հողերը ամայացրած» ամոթալի երևույթների հետ առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն:

«Այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ միասին խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանի մի մասը եղող Հայաստանի պետության հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից:

Նման զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի ու Միջագետքի բնիկ ժողովուրդներ, կիսում ենք 107-ամյա ցավը, ամբողջ սրտով զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ ընթացքում իրենց կյանքը կորցրածներին»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում: