Ասում էին՝ տղերք, շո՛ւտ արեք, Մոսկվայից կարող է «շվացնեն», և մենք դադարեցնենք Ծիծեռնակաբերդի կառուցումը. Սաշուր Քալաշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Տարիներ առաջ, երբ նախագծվում էր Ծիծեռնակաբերդը, մենք` երիտասարդ ճարտարապետներս, չէինք պատկերացնում, թե հայ ազգn ինչ ողբերգության միջով է անցել, որքան ուսումնասիրում էինք, այնքան շունչներս կտրվում էր: Այնքան էինք զայրացած և վրդովված պատմական այդ փաստից, որ չգիտեինք` ինչպես արտահայտել մեր դժբախտությունը»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը՝ վերհիշելով այն խոչընդոտները, որոնց միջով ստիպված էին անցնել 57 տարի առաջ:

Ի վերջո, 70-ից ավելի նախագծերից ընտրվեց այն ժամանակ երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի տարբերակը. վերջիններիս համար մեծ անակնկալ էր, որ ընդունվեց հենց իրենց նախագիծը։ Բայց մի բան էր նախագծելը, մեկ այլ բան՝ կառուցելը։

«ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը հաճախ էր գալիս և հետևում Ծիծեռնակաբերդի շինարարության ընթացքին, ասում էր՝ տղե՛րք, շո՛ւտ արեք, ցանկացած պահի Մոսկվայից կարող է «շվացնեն», և մենք ստիպված լինենք ամեն բան կանգնեցնել: Որպեսզի դա տեղի չունենար, մամուլին արգելված էր լուսաբանել համալիրի կառուցման գործընթացը»,- ասում է Սաշուր Քալաշյանը:

Նա հիշում է, թե ինչպես շաբաթ-կիրակի օրերին Հայաստանի տարբեր մարզերից ավտոբուսներով գալիս էին մարդիկ, ասում էին, որ իրենց նախնիները ևս եղել են Արևմտյան Հայաստանից, նրանցից շատերը տուժել են Եղեռնից, ցանկություն էին հայտնում որևէ բանով մասնակցել Ծիծեռնակաբերդի կառուցմանը։

«Հիմնականում բանվորական գործ էին անում, տարածքն էին բարեկարգում, թևերը «քշտած» աշխատում էին, հետո այգում նստում, հայրենասիրական երգեր էին երգում»,- հիշում է ճարտարապետը՝ շեշտելով, որ այսօր ևս Հայաստանին միաբանություն ու վերածնունդ է անհրաժեշտ:

Հարցազրույցն աբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան