ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին օրինագիծ է ներկայացվել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ՝ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), փաստաթղթի համահեղինակներ, սենատորներ Քերոլին Մելոնին և Գաս Բիլիրակիսին միացել են Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող շուրջ 50 օրենսդիրներ:

Այս օրինագիծը նախատեսում է 5 տարվա ընթացքում 10 մլն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանի՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի և հետևանքների մասին կրթական ծրագրերի ֆինանսավորման համար:

«Եթե մենք դասեր չքաղենք պատմությունից, մենք դատապարտված ենք դրա կրկնությանը։ Ահա թե ինչու ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության ոլորտում։ Կոնգրեսի երկու պալատները ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, իսկ անցյալ տարի նախագահ Բայդենը հստակ հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն էին: Չափազանց կարևոր է, որ այժմ մենք ամերիկացիներին հասանելիություն ապահովենք այն ռեսուրսներին, որոնք նրանց անհրաժեշտ են այդ վայրագության մասին իմանալու և պատմելու համար», – հայտարարել է կոնգրեսական Մելոնին։

Ներկայացուցիչների պալատի անդամ Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է. «Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի կարողանանք կանխել դրանք ապագայում։ Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկվածության բարձրացումն է, ուստի ես հպարտ եմ, որ Քերոլին Մելոնիի հետ միասին ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության ոլորտում կրթության մասին օրենքը»։