Իշխանափոխությունը բացառված է․ իշխանությունն է Արցախի փրկության հարցով զբաղվում՝ անվտանգ ապրեն մարդիկ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ

-Մեծ առճակատում է սկսվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ղարաբաղի հարցի հետ կապված. Մոսկվան ԱԳՆ-ի խողովակով Բրյուսելին բացեիբաց մեղադրում է ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման «ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ»: Եվ ՀՀ վարչապետը Բրյուսելում հանդիպել էր Ալիևին: Ինչպե՞ս է ընթանալու գործընթացը:

-Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ծայրաստիճան լարված են, և ցանկացած թեմա կարող է օգտագործվել՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու և լարվածությունն է՛լ ավելի թեժացնելու համար: Բայց մենք պետք է փորձենք այս իրավիճակում հավասարակշռված քաղաքականություն վարել և փոխադարձ մեղադրանքների տիրույթ չմտնել: Մենք տեսնում ենք, որ բոլոր կողմերը՝ և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իսկապես ցանկություն ունեն, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը տեղի ունենա: Մենք պետք է օգտագործենք այս պահը, երբ ունենք միջազգային հանրության աջակցությունը՝ այս հարցերն առաջ մղելու և առաջ գնալու համար: Իհարկե՝ բարդ է այս աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելն ու առաջ շարժվելը, բայց մենք տեսնում ենք, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ Ռուսաստանն անկեղծորեն կարծում են, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր:

-Ստացվում է մի տարօրինակ իրավիճակ՝ գերտերությունները մրցում են, թե ով է հաշտեցնելու Հայաստանին ու Ադրբեջանին: Փաստ է, որ գերտերություններն ունեն տարբեր լծակներ փոքր պետությունների վրա, չկա՞ վտանգ, որ գործընթացն այս տարակարծությունների ֆոնին կմտնի փակուղի, և կստեղծվի մի իրադրություն, որ բանակցային գործընթացը կանգ կառնի, և Ադրբեջանը կրկին ռազմական շանտաժի գործիքակազմը կգործադրի:

-Այդ վտանգը, իհարկե, միշտ կա: Եվ կա վտանգ, որ Ադրբեջանը կարող է մինչև վերջ անկեղծ չլինել իր դիրքորոշումներում, բայց, այնուամենայնիվ, պետք է գործընթացն առաջ մղել, քանի որ կանգնած տեղում մնալը կարող է է՛լ ավելի շատ խնդիրներ առաջացնել:

-Գործընթացը կարող է կանգ առնել ոչ մեր ցանկությամբ և ոչ մեր մեղքով, այլ որովհետև գերտերությունները միասնական գործընթացի ապագա չեն տեսնում: Այդ պարագայում չի՞ ստացվի, որ մենք անուղղակի զոհ կդառնանք:

-Դրա համար մենք անկեղծ ենք մեր դիրքորոշումներում. ասում ենք, որ իսկապես ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և միջազգային հանրությունը միշտ էլ ասել է, որ եթե երկուստեք համաձայնություն լինի հարցերի շուրջ, իրենք կհամաձայնվեն թե՛ բանակցային գործընթացի բովանդակության, թե՛ ընթացիկ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են, օրինակ, կոմունիկացիաների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, սահմանային անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան