Ընդդիմությունը հայտարարել է անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին
Քաղաքականություն
22.04.2022 | 17:15ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է փողոցային պայքար սկսելու մասին։ Ընդդիմությունն իր գործողություններով մտադիր է հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իշխանությունից հեռացնելուն։
«Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի»,- հայտարարել է նա։
Սաղաթելյանի խոսքով` ապրիլի 25-ից հետո Հայաստանի ողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։