24 մլն դրամ` վարչապետի գավաթի հերթական մրցաշարի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Ապրիլի 14-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհահատվածի 4 հազար մետր հատվածում, նախատեսվում է կազմակերպել «Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի մրցույթ, որի նպատակն է թիմային վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի քարոզչության ապահովումը: Կառավարության հերթական նիստում այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նաև հավելեց, որ մրցաշարին կմասնակցեն Երևանում, մարզերում և Արցախում հաղթող ճանաչված թիմերը:

Նախարարի խոսքով՝ ներկայացվող նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ ընդհանուր հատկացումների հաշվին կատարել վերաբաշխում և 24 մլն 361 հազար 500 դրամ հատկացնել մրցաշարի անցկացման համար:

«Նշված գումարից պարգևատրման ֆոնդը կկազմի 14 միլիոն 715 հազար 400 դրամ: Թիմային խճուղավազքի մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 4 միլիոն դրամով, երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 2.5 միլիոն դրամով, երրորդ տեղը զբաղեցրածը`1.5 միլիոն դրամով»,- նշեց Դումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: