Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի նոր ռեկորդի մասին է հայտնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա մարտ ամսին Հայաստանում գրանցված աշխատողների առումով ռեկորդ է գրանցվել։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի մարտ ամսվա տվյալները զիջում են միայն 2021 թվականի դեկտեմբերի տվյալները, որը էլի բացարձակ ռեկորդ է եղել։ Իսկ դեկտեմբերը բոլոր տարիներին համարվել է ամենաշատ աշխատատեղերով ամիսը։ Այսինքն՝ երկրում ավանդաբար աշխատատեղերի մաքսիմումը գրանցվում է դեկտեմբեր ամսին։ 2022 թվականի մարտ ամսվա տվյալները հետևյալն են՝ արձանագրել ենք 654 784 վճարվող աշխատատեղ։ Այս վիճակագրության մեջ մենք հաշվի ենք առնում միայն այն աշխատատեղերը, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ և որոնց համար վճարվել է եկամտային հարկ, որովհետև կան նաև աշխատատեղեր զրոյական աշխատավարձով»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս ցուցանիշը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 32 622 աշխատատեղերով կամ 5․3 տոկոսով։ 2019 թվականի համեմատ այս ցուցանիշն ավելի է 70 714 աշխատատեղով կամ 12․1 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ՝ 120 660 աշխատատեղով կամ 22․4 տոկոսով։

Ըստ վարչապետի՝ այս տարվա մարտի տվյալնով՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է 243 607 դրամ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավելի է 15․2 տոկոսով, 2019 թվականի մարտի համեմատ՝ 32․4 տոկոսով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ՝ 39․9 տոկոսով։

«Այս ցուցանիշներն ինքնին կարևոր են, որովհետև բոլոր առումներով գերազանցում են գնաճի ցուցանիշները։ Իմ ասածը չի նշանակում, թե գնաճը շատ ուղիղ և նեգատիվ ազդեցություն չի ունենում մարդկանց կենսամակարդակի վրա»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: