Վարչապետի՝ պատերազմի վերաբերյալ ԱԺ-ում ունեցած ելույթը համադրվում է այլ ապացույցների հետ. Դավթյան

Լուրեր

20.04.2026 | 16:27
Ըմբշամարտի ԵԱ․ Մանվել Խաչատրյանը և Մալխաս Ամոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 16:19
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը՝ իր լոբբիստական ​​ազդեցությամբ. Ալեն Սիմոնյան
20.04.2026 | 16:10
Ադրբեջանին ռազմավարական գործարք ենք առաջարկել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 15:59
Ուկրաինան Ղրիմում հարվածել է ռուսական երկու խոշոր դեսանտային նավերի ու ռադիոտեղորոշիչ կայանի
20.04.2026 | 15:51
Նրանք ներողություն խնդրեցին․ Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռից իջեցման միջադեպի մասին
20.04.2026 | 15:39
Փլուզում խանութ-սրահում. տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է
20.04.2026 | 15:27
Ճապոնիայում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգի մասին է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 15:26
«Միասնության թևեր» կուսակցությունն ամփոփում է համագումարի արդյունքները. ՈՒՂԻՂ
20.04.2026 | 15:19
Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական հարձակում է կանխել. Մոսադ
20.04.2026 | 15:16
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
20.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության դիմելու մասին // Գետերի վարարումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 15:04
ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հույս ունի՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրից հետո․ Մասադիկով
20.04.2026 | 14:56
Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը
20.04.2026 | 14:44
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին
20.04.2026 | 14:31
Երևանում մեկնարկել է Plug and Play-ի ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը
Բոլորը

«Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որի քննության առարկան է 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության, յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով՝ այդ քրեական գործն ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունն իր պարտականությունները այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ իրավաչափ չի իրականացրել։

Գլխավոր դատախազը նշեց, որ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համապատասխան հետևյալ խոսքերին («կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի»), և այդ խոսքերը դատախազության կողմից արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե՝ այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

«Այդ քրեական գործն անդրադառնում է այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք։ Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի, խոսքն ինքնին իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ եթե ինքն այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ասաց գլխավոր դատախազը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը իրավական առումով հանցակազմ չի պարունակում. «Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ: Ընդդիմադիրների ասածն այն է, որ միայն այդ խոսքը կարող էր համարվել որպես մեղադրանքի նկարագրություն և մեղադրանք առաջադրվեր: Նույն հաջողությամբ, նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր նաև այդպիսի մեղադրանք առաջադրվել այն դեպքում, երբ առանց մեր պետության համապատասխան պաշտպանություն կազմակերպելու՝ ուղղակի տարածքներ զիջվեին թշնամուն: «Պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել», «կարող էին չիրականացվել». այս արտահայտությունները քրգործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն: Դրանք, իհարկե համադրվում են: Մենք այդ գործով հենց առաջին փուլից ձեռնարկել ու ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի իրականացվի այդ գործով օբյեկտիվ նախաքննություն: Մենք շահագրգիռ ենք, որ այդ տեղեկությունները ժամ առաջ ամբողջականան և իրավական գնահատականի արժանանան»,-ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին՝ բազմաթիվ հայտարարություններ են եղել Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը կանխելու, նրա մեղավորության չափի և այլնի մասին, այդ գործով Փաշինյանը որևէ քրեադատավարական կարգավիճակ ունի՞, որևէ անգամ կանչվե՞լ է  հարցաքննության, Ա. Դավթյանը պատասխանեց. «Ուզում եմ վստահ լինեք մի հարցում. այդ գործի քննության առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից, որևէ մեկից, մենք միջոց ենք ձեռնարկում, որ դրանք բոլորը լինեն այդ քրեական գործում, քանի որ այդ հանգամանքները պետք է համադրվեն, այդ թվում այդ անձինք պետք է հարցաքննվեն։

Բնականաբար, ՀՀ վարչապետը այդ քրեական գործով տեղեկություններ հայտնելու իրավունք ու պարտականություն ունի։ Նախաքննական մարմինը նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա։ Իսկ թե հարցաքննվել է, թե չի հարցաքննվել, քանի անգամ է հարցաքննվել և դեռ կհարցաքննվի, թե ոչ, թույլ տվեք այս պահին դեռևս չասել»,- ասաց Դավթյանը՝ վստահեցնելով, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ, այդ քրեական գործի արդյունքների առումով իր համար այս պահին տեսանելի են բարդությունները, մեծածավալությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: