2021 թվականին բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

ՀՀ դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող նոր ձևավորված վարչությունն արդեն 1,5 տարի է, որ ահռելի ծանրաբեռնվածությամբ է աշխատում և մեծածավալ աշխատանք է արել․ տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ դատախազության 2021թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուղղությամբ աշխատանքները։

«Տարվա ավարտին վերջացել են 14 անձի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ դրամի գումար։

Այս պահի դրությամբ դատարան են ներկայացվել վեց հայցեր, որոնցով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու պարագայում հայցագինը կազմում է մոտ 40 միլիարդ դրամ։

Աշխատանքը մեծ դժվարությամբ է արվում, այն նորամուծություն է մեր օրենսդրական պրակտիկայում, բայց դատախազության ստորաբաժանումը ջանք չի խնայում, որ դժվարություններն արդյունավետ հաղթահարվեն»,- նշեց Արթուր Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: