2 վարձկանները դատապարտվել են ցմահ ազատազրկման․ Արթուր Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դատախազությունն ունի օբյեկտիվ ապացույցներ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել և ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման և սպանության գործողություններ»,- ասաց Դավթյանը:

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած  ահաբեկչական դրսևորումներին:

«Քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: Հավաքագրված վարձկանները անարգել Թուրքիայի տարածք են տեղափոխվել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով` առանց վերահսկողության և առանց ստուգման, իսկ Թուրքիայից ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան:

Ադրբեջանի տարածքում իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը: Հենց մեր կողմից ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ` հատուկ լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ հանրությանը տեղեկացրել են, որ մեր ԶՈւ-ին հաջողվել էր հայտնաբերել և ձերբակալել երկու վարձակնների, ովքեր շատ մանրամասն ներկայացրել են տեղի ունեցածը. նրանք դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Գլխավոր դատախազի խոսքով`44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: