Պուտին-Փաշինյան հայտարարությունը սուվերենության զիջում է․ ՀՀ-ի «բելառուսացման» վտանգ կա․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանի հետ

-Տիկի՛ն Աբրահամյան, Ռուսաստան պաշտոնական այցի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 30 կետանոց հայտարարություն են ընդունել։ Դուք այն որակել եք «բելառուսացման» կամ Միութենական պետության արձանագրման նախերգանք։ Ի՞նչ վտանգներ եք տեսել։

-Վտանգներն իսկապես շատ են, և այս հայտարարությունն իր շեշտադրումներով շատ մոտ էր․․․ այստեղ շատ ավելի վատն են շեշտադրումները, քան անցյալ տարի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Պուտինի հայտարարությունը, որով հենց այդ Միութենական պետության հիմնադրման պրոցեսն սկսվեց։ Այս դեպքում շատ ավելի վատն է, ժամանակն է շատ ավելի վատը, որի ընթացքում սա որպես համատեղ հայտարարություն արվում է։ Ինչո՞ւ եմ կարծում, որ սա ակնհայտ հավակնություն ունի փաստաթուղթ դառնալու, որովհետև սա դեռ փաստաթուղթ չէ, այլ հայտարարություն է, բայց նման հստակ դրույթներով մանրամասնված հայտարարություններին սովորաբար հաջորդում է փաստաթղթավորված պայմանագրերի ստորագրումը։ Բոլորովին չենք բացառում, որ դա կարող է լինել։

-Հայտարարության 9-րդ կետում ասված է, թե Փաշինյանն ու Պուտինը «մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում»: Հարց՝ կարո՞ղ է, արդյոք, Արևմուտքը սա մեկնաբանել որպես ՀՀ իշխանության կողմից ՌԴ իշխանությանն աջակցելու փորձ՝ շրջանցելու պատժամիջոցները, կարծում եք ՀՀ իշխանությունը չի՞ հաշվարկել հնարավոր վտանգը։

-Կարծում եմ՝ ռիսկերը հասկանում են, այնպես չէ, որ այնտեղ անգրագետներ են և այս ամենը չեն հասկանում։ Ես հասկանում եմ, որ ստիպված են ստորագրել, բայց ինչո՞ւ ենք հասել այս փուլին։ Դրա մասին էլ կխոսենք։ Բայց այս ժամանակահատվածում՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության այսպիսի սրման, Ռուսաստանի կողմից պատերազմական հանցագործություններ իրականացնելու այս իրավիճակում նման բան ստորագրելով՝ Հայաստանը, որպես պետություն, որը կարող էր դեռ որևէ կերպ հավակնել Արևմուտքի հետ փոխգործակցության, հատկապես՝ Արցախի հարցում, ուղղակի փակեց այդ էջը։ Եվ եթե վարչապետի ելույթին անդրադառնանք, ուր ասում է՝ միջազգային դերակատարները հորդորում են իջեցնել ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ մեր նշաձողը, որի դիմաց մենք կստանանք կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ, ես կարծում եմ՝ այս փաստաթղթի ստորագրումով դրա մասին մենք պետք է մոռանանք։

Խիստ կասկածում էի նաև այդ կոնսոլիդացիային, բայց եթե անգամ պետք է լիներ այդ կոնսոլիդացիան, սրանից հետո կասկածում եմ խստորեն, թե դա կլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան