ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ մնացել է անփոփոխ

Լուրեր

18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
Բոլորը

ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ մնացել է անփոփոխ։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանը համարում է իր «ամենամոտ գործընկերներից» մեկը, և որ ինքը Թբիլիսիում է՝ քննարկելու հետագա համագործակցության գործնական քայլերը։

«Ռուսաստանը դարձել է ավելի ագրեսիվ և վտանգավոր, մենք պետք է ավելի ակտիվորեն աջակցենք մեր գործընկերներին»,- ասել է Յենս Ստոլտենբերգի օգնականը՝ հավելելով, որ «անվտանգության իրավիճակը վատթարացել է»։

Ջեյմս Ապաթուրայը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն դաշինքի հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը։

«Վրաստանը ևս կհիշատակվի»,- ընդգծել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը նաև նշել է, որ Վրաստանը պետք է ուժեղացնի կիբերանվտանգությունը։

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 29-30-ը։ Ապաթուրայը նախկինում աշխատել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ:

Տաթև Ֆռանգյան