Ալեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18  մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 18-23-ը Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԺ աշխատակազմի և իշխանական պատգամավորների հետ մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում եղել է 11 հոգի։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։

Իսկ ահա օրապահիկի համար ՀՀ կառավարության 2005 թվականի 2335-Ն որոշման համաձայն Ինդոնեզիա գործուղման մեկ օրվա հանար տրվում է 44 դոլար։ Սա 11 հոգու վեց օրվա դեպքում ընդհանուր կազմում է 2904 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 1 մլն 348 հազար դրամի։ Արդյունքում ստացվում է, որ Բալիի գործուղումը պետբյուջեի վրա արժեցել է  18 մլն 348 հազար դրամ։ Գերատեսչությունից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանն ու պատվիրակության մյուս անդամները Բալի են մեկնել էկոնոմ դասի ինքնաթիռով և գիշերել են նույն դասի հյուրանոցում։

 

Նարեկ Կիրակոսյան