ՀՀ-ում ամեն 5-րդ ընտանիքը ներառված է միգրացիոն ծրագրերում. Ռուբեն Եգանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«2021թ. հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվել է միգրացիոն գործընթացներում Հայաստանի տնային տնտեսությունների և բնակչության ներառվածության նվազման միտումը, որը ձևավորվել էր 2018թ.՝ պայմանավորված ծանրակշիռ հասարակական իրադարձությամբ՝ իշխանափոխությամբ»,- այս մասին «Դեպոպուլյացիա, ծերացող երկիր, միգրացիա. դեմոգրաֆիկ խնդիրները՝ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ժողովրդագիր, Միգրացիոն ծառայության պետ Ռուբեն Եգանյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց մտադրությունները՝ ներգրավվելու միգրացիոն գործընթացներում հարաբերականորեն նվազել էին, և 2019թ. դա գնահատվեց այն բանի արդյունք, որ իշխանափոխությամբ պայմանավորված՝ մարդկանց դրական ակնկալիքները զգալիորեն մեծացել էին. «Մարդիկ ակնկալում էին, որ բարելավվելու է իրավիճակը՝ և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով, և ավելի քիչ մարդիկ էին ձգտում միգրացիայի»:

«Եթե 2017թ. հետազոտության տվյալներով՝ միգրացիոն գործընթացներում ներառված էին Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 35 տոկոսը, այսինքն՝ ամեն 3-րդից ավելին, ապա 2019թ. հետազոտության տվյալներով՝ այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով մինչև 26 տոկոսի:

2021թ. հետազոտության համաձայն՝ այդ նվազման միտումը շարունակվել է, և տնային տնտեսությունների ներառվածությունը միգրացիոն գործընթացներում հասել է 18 տոկոսի, այսինքն՝ ՀՀ-ում ամեն 5-րդ ընտանիքն է ներառված»,- նշեց Եգանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: