ԼՂ անվտանգության հետ կապված հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում․ խնդիրներ շատ կան․ Պուտինը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 16:09
Բայրամովը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանին
08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ-ն են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
Բոլորը

Այսօր Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն անվտանգության վերաբերյալ հարցեր, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում։

«Իհարկե, անվտանգության հարցերը նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված, շատ խնդիրներ դեռ կան, համաձայն եմ ձեզ հետ։ Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք։ Չգիտեմ, ամեն շաբաթ կամ ամեն 10 օրը մեկ անգամ հաստատ զրուցում ենք հեռախոսով։ Հանդիպումները ևս պարբերաբար են, չնայած համաճարակային ժամանակաշրջանին»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև հիշեցրել է, որ Փաշինյանի այցը համընկնում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

«Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում»,- հավելել է նա։

Պուտինի խոսքով՝ փաստաթղթային բազան լավ հնարավորություն է ստեղծում աշխատելու համարյա բոլոր ոլորտներում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան