Ասում են՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք՝ ճնշման գործիք է․ որ տվեցիք, չե՞ն գալու Սյունիք․ Սուրեն Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի  հարցազրույցը հասարակական գործիչ Սուրեն Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, միջազգային հանրություն կոչվածը ՀՀ կառավարությանն այսօր շանտա՞ժ է անում Ղարաբաղի կարգավիճակի նշաձողի իջեցում ակնկալելով, թե՞ փաստացի դրության հետ ենք առերեսվում՝ համանախագահները երբեք չեն ճանաչել Արցախի անկախությունը, նույնիսկ հակված չեն եղել դրան, ոչ մի փաստաթղթում չի ընդունվել անկախացման տարբերակը և չի համաձայնեցվել, ու հիմա ընդամենը ՀՀ-ին հասկացնում են՝ եթե Երևանն ուզում է բանակցել խաղաղության շուրջ, պետք է նշաձողն իջեցնի։ Ո՞ր տարբերակն է՝ ըստ Ձեզ։

-Նախ՝ Հայաստանն ինքը չի ասել, թե ինչ է ուզում։ Այս 30 տարիների ընթացքում Արցախի խնդրի ակտիվանալու, ի հայտ գալու ամբողջ ընթացքում ՀՀ-ն չի ասել, թե ինչ է ուզում Արցախից, ուզում է՝ անկախ պետությո՞ւն լինի, իր մա՞սը լինի, այն դեպքում, երբ համատեղ որոշում է կայացվել Հայաստանի և Արցախի լիազոր մարմինների կողմից։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հայտարարել է, որ ամբողջությամբ սատարում է Փաշինյանի օրակարգին։ Իրենց համար դա կարող է քարտեզի վրա մի կետ լինել, և այդպես էլ ընկալեն՝ Արցախն Ադրբեջանի տարածքային մաս է, թող այդ հարցը լուծեն իրենք Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերի, իրավունքների պաշտպանության հետ կապված, իսկ Հայաստանն առանձին մի տարածք է, երևույթ է։ Ես ասում եմ, որ այդպես չի, որովհետև ցանկացած զարգացում, որ կբերի այդ խաղաղության պայմանագիրն ստորագրելուց հետո, այստեղ պատերազմ է նշանակում։ Որևէ այլ տարբերակ չկա։

-Այսինքն, ըստ Ձեզ՝ պատերազմ է լինելու անկախ այն հանգամանքից՝ Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, թե՝ ո՞չ։

-Պատերազմ միանշանակ լինելու է այն դեպքում, երբ Հայաստանն ստորագրի, որ ինքը դուրս է գալիս այդ գործընթացից, որ Արցախի խնդիրն այլևս իր հետ կապ չունի, ինքը ճանաչում է այդ խնդիրը որպես Ադրբեջանի ներքին խնդիր։

-Իսկ եթե կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և Արցախի համար ստացվում են անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ պարագայում ի՞նչ է ստացվում։

-Ի՞նչ միջազգային երաշխիքներ։ Դա հնարավոր չէ այսօր։

-Օրինակ՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահների տեղակայում Արցախում։

-Ո՞վ է դրան համաձայն, Ադրբեջա՞նը, Հայաստանն այդտեղ ասելիք չունի՞։ Ռուսաստա՞նն է համաձայն, թե՞ Ադրբեջանը։ Դա դառնում է Ռուսաստանի և Ադրբեջանի բանակցությունների խնդիր։

-Ի՞նչ անել այդ պարագայում։ Մերժե՞լ միջազգային հանրությանը, ասելով, որ պատերազմի ես պատրաստվում և չե՞ս փոխում քո բանակցային լեզուն։ Անկախության ճանաչման կողմից սկսելով բանակցային պրոցեսը, ի՞նչ հաջողություն ենք ունեցել։

-Այդպիսի բան չի եղել, մի անգամ Սերժ Սարգսյանը 2016 թվականին հայտարարել է, այն էլ վախեցել է մինչև վերջ հայտարարեն, որ կճանաչեն Արցախի անկախությունն, ասել է՝ ռազմական համագործակցության փաստաթուղթ ենք ստորագրելու։ Ո՞վ է ասել, որ հենց հիմա մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը։

-Բանակցություններում խոսելով միայն անկախությունից, փաստն այն է՝ մինչ օրս հաջողություն չի գրանցել հայկական կողմը, միգուցե մարտավարության փոփոխության կարի՞ք կա։

-Իսկ գուցե չի ստացվել, այդ պատճառով է խնդիրը մինչև այստեղ հասել։

-Իսկ ինչո՞ւ չի ստացվել։

-Իրենց է պետք հարցնել։ Վախենում են։ Ընդհանրապես՝ հայկական քաղաքական միտքը սարսափում է այդպիսի բաներից։ Սարսափում է իր ունեցած իրավունքներից։ Այդ նույնն է, երբ ասում ես «անվտանգության գոտի», պատասխանում են՝ «Վա՛յ, ո՞նց կլինի, մեր բանակն այնտեղ է, ի՞նչ կմտածեն մեր մասին»։ Տոտալ հրաժարվում են իրավունքներից, մինչև իրենց կարծիքով կասեն՝ հերիք է, և դա նոր բան չէ։ 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտում հաղթում են ուժեղ թուրքական բանակին, 1920 թվականին կնքում են Ալեքսանդրապոլի պայմանագիր թույլ բանակի հետ։ Հայկական քաղաքական միտքն իրավունքներից հրաժարվելու մասին է։ 1988 թվականից սկսած անկախության շարժումը բազմաթիվ թշնամիներ ուներ, թե ո՞վ ենք մենք, որ անկախ լինենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան