Հայտնի է Շիրակի մարզպետի հարսի՝ Անի Քոչարյանի հրաժարականի պատճառը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայտնի են դարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կնոջ՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Անի Քոչարյանի աշխատանքից ազատվելու հանգամանքները։ Ազատումը կապված է միջազգային կառույցներից մեկին ուղղված բողոք-նամակով, որը վերաբերել է Շիրակի տուրիզմի ոլորտի պատասխանատուներից մեկին։ Բողոք-նամակը ուղարկվել էր Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի անմիջական հանձնարարությամբ, սակայն Անի Քոչարյանի անունից։ Նամակում քննարկել է վերջինիս պահվածքը, էթիկան ( Շիրակում տուրիզմով զբաղվող այդ կառույցի ֆինանսավորումը միջազգային կառույցից է)։ Տուրիզմի ոլորտի այդ պատասխանատուի անունը չենք հրապարակում իր խնդրանքով, սակայն նրա ներկայացմամբ, ինքն այս մասին տեղյակ է պահել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, որը և խնդրել է իր հարսին դիմում գրել ու թողնել պաշտոնը։

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Անի Քոչարյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կապված է իր հանձնարարականը կատարելու, այն է՝ բողոք նամակ հղելու հետ։ Ընդ որում՝ նամակը ներկայացվել է որպես Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշում, այնինչ Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը տեղյակ չի եղել նամակից։ Ըստ փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի՝ բողոք-նամակը մեծ քննարկումների տեղիք է տվել, այդ պատճառով էլ Անի Քոչարյանը որոշել է աշխատանքից ազատվել՝ սեփական դիմումի համաձայն։

Իսկ թե ինչպես կմեկնաբանի առանց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղյակ լինելու՝ բողոք-նամակը որպես քաղաքապետարանի դիրքորոշում ներկայացնելը, Դավիթ Առուշանյանն ասաց, որ Շիրակի տուրիզմի ոլորտի տվյալ պատասխանատուն կոռեկտ պահվածք չի ցուցաբերել պետական ինստիտուտի՝ տվյալ դեպքում քաղաքապետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ, և այդ միջադեպից տեղյակ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Մեզ հյուրընկալվել էին միջազգային կառույցի ներկայացուցիչները, երբ ասացինք, որ իրենց աշխատակիցը ոչ հարգալից պահվածք է ցուցաբերել, անհանգստացան, հորդորեցին գրավոր դիմել իրենց, նույնիսկ փոխանցեցին իրենց ղեկավարի անուն-ազգանունը, որին պիտի հղեինք նամակը։

Ես էլ հանձնարարեցի Անի Քոչարյանին ուղարկել բողոք-նամակը։ Այո, նրա աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը ինչ-որ չափով կապ ունի այս նամակի հետ»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզպետի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու անդամ է 2021 թվականի հոկտեմբերի 17-ից, երկու օր առաջ հրաժարվել էր իր մանդատից, նաև դիմում էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը լքելու։ Այդ նույն օրը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև նրա կինը՝ Անի Քոչարյանը։

Վերջիններս ցանկություն չէին հայտնել պարզաբանումներ ներկայացնելու մամուլին, թեև Արման Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ ««Տարբեր շահարկումներից զերծ մնալու համար ու չբացելով շատ փակագծեր՝ ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։ Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով, թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։ Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»։

Արմիկ Մովսիսյան