ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։ Անկախությունից ի վեր, շարունակաբար այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։

Հայաստանի Հանրապետությունում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումն անմիջական կախման մեջ է հավաքագրվող հարկերից։ Հայրենիքը սիրելու, հայրենիքի մասին հոգ տանելու լավագույն և ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու, կատարումն է։

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարությունը որդեգրել է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն: Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության զարգացման, հարկային կարգապահության մակարդակի բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններով:

Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին այսօր ձգտում է յուրաքանչյուր գործարար: Օրինապահ հարկ վճարողների համար գնալով ավելի անտեսանելի է դառնալու հարկային և մաքսային վարչարարությունը, իսկ ՊԵԿ-ն ընկալվելու է որպես գործընկեր։

Հարգելի՛ գործարարներ, վստահեցնում եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը: Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր պետականության ամրապնդման, մեր և գալիք սերունդների լուսավոր ապագայի: Հ․Գ․ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները:

Նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր»,-նշված է Բադասյանի շնորհավորական ուղերձում: