Չգիտեմ` խորհրդարանում ինչով պետք է զբաղվեմ. Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ասուլիսում անդրադառնալով հարցին, թե կա արդյոք գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ, և որ փուլից է գործողությունների տրամաբանությունը փոխվելու, ինչու հենց ինքը ընդդիմությունից եղավ այն պատգամավորը, ով ստանձնեց ընդդիմադիրների դեմքը լինելու գործառույթը, Վանեցյանը պատասխանեց, որ ինքը չի ստանձնել ընդդիմադիր գործիչների դեմքը լինելու գործառույթը:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, եկել և իմ խոսքն եմ ասել, իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել՝ մարդկանց ուշադրությունը գրավել այս իրավիճակին։ Դուք տեսել եք, որ այս մեկ օրվա ընթացքում բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության իմ գործընկերները եղել են իմ կողքին, և միասին մտածել ենք՝ ինչ անենք։ Մեր բոլորի նպատակը մեկն է ու նույնը, բայց մենք որոշել ենք պայքար մղել ապակենտրոն ցանցային ճանապարհով»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ունեն հստակ գործողությունների պլան, պատասխանեց, որ, այո՛, ունեն, և որոշ ժամանակ անց հանրությունը ականատես կլինի մեկնարկող բողոքի ակցիայի զարգացմանը. «Եթե ժողովուրդը հավատա, չնայած ես մեկ օր նստելով արդեն տեսա, որ հավատում են, յուրաքանչյուրն իր լուման ներդնելով այս պայքարի մեջ՝ մենք շատ արագ հասնելու ենք արդյունքի։ Իհարկե, արագությունը կախված է շատ-շատ հանգամանքներից։ Մենք իրապես այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին։ Վերջնական նպատակը հետևյալն է․ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն և լավ ապրող քաղաքացի»։

Անդրադառնալով հարցին, թե այս պայքարը արդյոք հանուն Արցախի է, թե հանուն իշխանափոխության, և հնարավո՞ր է արդյոք, որ խորհրդարանական մանդատները «Պատիվ ունեմ» խմբակցությունը վայր դնի, Վանեցանը նշեց․ «Այս պայքարը հանուն հայի է, հանուն հայկականության, հանուն հայի լինել չլինելու, հանուն Արցախի և հանուն Հայաստանի։ Այս պայքարը ընդհանրապես հանուն իշխանության չէ։ Այն մեկ նպատակ է հետապնդում՝ հզոր երկիր, անկախ Արցախ, իր հողի վրա անվտանգ ապրող հայ մարդ։ Մեր պայքարը դրա մասին է, բայց այդ ամենին հասնելու համար մենք պետք է լուծենք մի միջանկյալ խնդիր․ պետք է այս իշխանությունների հեռացնենք։ Այս խնդիրը լուծելուց անմիջապես հետո մենք կհասնենք այդ նպատակին։

Ինչ վերաբերում է մարդատները վայր դնել կամ չդնելուն, համարեք՝ դրել ենք։ Այստեղ ենք՝ փողոցում, խորհդարանում չենք, ժողովրդի հետ ենք։ Կանգնած ենք գետնին, ամեն օր շփվում ենք ժողովրդի հետ, և ես իմ մասով կարող եմ ասել՝ ես այլևս խորհրդարանում, չեմ կարծում, ինչ պետք է անեմ, ինչ քննարկեմ, ինչի մասին խոսեմ։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ՝ այլևս ինչով պետք է զբաղվեմ։ Այնպես որ, մանդատ վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է։ Բայց այնուամենայնիվ, իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում։ Փողոցի ճնշման տակ, իշխանափոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում, և այդ մանդատները մեզ պետք են գալու այդ գործը ավարտին հասցնելու համար»։