Վանեցյանի շարժումը թաքնված ռուսաֆոբիա է․ ԿԳԲ-ի գեներալը դեմ է ՌԴ-ի քաղաքականությա՞նը․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, պատգամավոր Արթուր Վանեցյանը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի մի մասը՝ դաշնակցականները հայտարարում են, որ սկսում են պայքար իշխանափոխության համար և բողոքի ակցիաներ են նախաձեռնում: Վանեցյանը նստացույց է սկսել և ասում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Հետաքրքիր է՝ Դուք զգո՞ւմ եք տարբերություն ներկա իշխանության և ընդդիմության քաղաքականության միջև: Ի՞նչ ծրագիր է առաջարկում ընդդիմությունը, որ Արցախը չմնա Ադրբեջանի կազմում:

-Ես ծրագրի մասին որևէ հայտարարություն կամ որևէ ծրագրային ելույթ չեմ լսել, իսկ իրենց նախկին հայտարարությունները և այսօրվա ակցիան ամբողջությամբ պաշտպանում են եռակողմ հայտարարության դրույթները, ամբողջությամբ պաշտպանում են Էրդողան-Պուտին ծրագիրը: Ես չգիտեմ, թե պարոն Վանեցյանն ինչ մակարդակով է հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց Սերժ Սարգսյանը գիտեր, որ արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից սկսվեց «Ո՛չ Կավբյուրոյի որոշումներին» կարգախոսով, Կավբյուրոյի որոշումներին դեմ էին, այդպես սկսվեց շարժումը, ոչ թե մարդու իրավունքներից կամ ինքնորոշման իրավունքից: Պարտիականներն ու կոմսոմոլները տեսել էին, որ «պերեստրոյկան» թույլ է տալիս ինքնաքննադատության կարգով խոսել նաև խրուշչովիզմի, ստալինիզմի, տրոցկիզմի մասին: Այն ժամանակ ասում էին՝ ո՛չ Կավբյուրոյի որոշմանը, որով ԼՂԻՄ-ը տեղափոխվել էր Ադրբեջանի կազմ: Եվ այն ժամանակ, գուցե Սերժ Սարգսյանը լռել է, բայց ասում էին՝ մենք դեմ ենք Խորհրդային միության հիմնադիրների որոշումներին: Հիմա այս նոր շարժումը՝ գեներալ Վանեցյանի և մյուսների նախաձեռնած, ես կարծում եմ, որ թաքնված, ընդհատակյա ռուսաֆոբիա է: Եթե մի ժամանակ ասում էին՝ մենք դեմ ենք Ստալինին, Բերիային, Մալինկովին, հիմա ասում են՝ Փաշինյանին ենք դեմ:

-Ռուսաֆոբիա ասելով՝ ի՞նչ նկատի ունեք. ընդդեմ Ռուսաստանի՞ է այս շարժումը:

–Դե եթե մարդիկ դեմ են Ռուսաստանի այս կարգավիճակին, որը գրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (ինքն այդպես հայտարարեց, երբ բուլղարացի լրագրողը հարցրեց՝ կարդացե՞լ եք՝ ինչ խայտառակ փաստաթուղթ է, նա ասաց՝ ես եմ գրել), նշանակում է՝ դեմ են Կավբյուրոյի որոշումներին, դեմ են Պուտին-Էրդողան որոշմանը:

–Բայց մի բան չի համընկնում, պարո՛ն Արշակյան: Պուտինը 44-օրյա պատերազմից հետո երկու անգամ ասել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ միջազգային նորմերով և անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այդ հայտարարությունն այն համատեքստում դիտարկենք, որ պատերազմից հետո պետք է լինեին նաև բանակցություններ, այսինքն՝ պատերազմը չի որոշել Ղարաբաղի ճակատագիրը, արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք, Պուտինը բանակցություններ նախանշող գնահատական է տալիս, իսկ Արթուր Վանեցյանը Պուտինի անուն չի տալիս, Քոչարյանի խմբակցության պատգամավորներն էլ ձայն չեն հանում: Այսինքն՝ եթե ռուսաֆոբ շարժում է, ինչո՞ւ Պուտինի անունը չեն տալիս մեր ընդդիմադիր պատգամավորները:

-Թաքնված է: Գեներալ ասացի, չէ՞, նրա մասնագիտությունը թաքցնելն է, Վանեցյանի մասնագիտությունը ճշմարտությունը չասելն է, ԿԳԲ-ն ի՞նչ է:

–Բայց Վանեցյանն արդեն քաղաքական գործիչ է:

-Բայց նա չի կարող ասել այն, ինչ մտածում է: Երբ մենք նայում ենք նրա գործունեությանը, նա դեմ է Ռուսաստանի վարած քաղաքականությանը: Ավելին ասեմ՝ ես կողմ եմ, որ նա դա անում է, այսինքն՝ եթե նույնիսկ ԿԳԲ-ի գեներալն է դեմ Ռուսաստանի վարած քաղաքականությանը… Պուտինն ասում է՝ Լեռնային Ղարաբաղը (արդեն ինքնավար մարզ չեն ասում իրենք) Ադրբեջանի անբաժան մասն է, նա չի կարող ուրիշ բան ասել, որովհետև իր պետությունն է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Երբեմն ասում են՝ բա այլընտրանքը ո՞րն է, այլընտրանքը կար, Ազգերի լիգայի որոշումը կար, մինչև 1921թ. մարտի 16-ը կար մեկ որոշում՝ Արցախը Հայաստան է: Այսինքն՝ Անտանտի՝ առաջին համաշխարհային պատերազմում հաղթող ուժերը որոշել էին, որ Կարսը, Վանը, Արդահանը, Իգդիրը, Նախիջևանը և Շուշին Հայաստան են, այդ տարբերակին դեմ էր Ռուսաստանը, և 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանը իրեն չպատկանող Հայաստանի այդ տարածքները փաստաթղթով հանձնեց Թուրքիային, Թուրքիան էլ Ադրբեջանին՝ որպես եղբայր պետության, եղբայր էթնոսի: Այսինքն՝ եթե Պուտինն ասի, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում չէ, դա կնշանակի, որ ինքն իր պետության կարևորագույն որոշումներին դեմ է, և դա կնշանակի, որ Պետդուման պետք է չեղյալ համարի Նախիջևանն Ադրբեջանին հանձնելու որոշումը: 100 տարի է՝ հակահայկական պայմանագիրը Ռուսաստանի գզրոցում դրված է: Եվ հիմա եթե Վանեցյանն ասում է՝ ո՛չ Ղարաբաղի հարցի այս լուծմանը, դրանով ասում է՝ ո՛չ Ռուսաստանի որոշմանը, մենք դեմ ենք Ռուսաստանի քաղաքականությանը:

Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան