Նիկոլ Փաշինյանի ելույթը պատմական ակտ էր, բայց մի քիչ ուշացած․ Կայծ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, Արցախի հարցով զարգացումներից սկսենք։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ծավալուն ելույթներ ունեցավ, հայտարարեց, որ միջազգային հանրությունը հորդորում է իջեցնել Արցախի կարգավիճակի համար սահմանված նշաձողը։ Ազգային ժողովում Փաշինյանի ելույթից մի հատված մեջբերեմ՝ «Մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։ Նա, սակայն, չի մասնավորեցրել՝ ինչ նկատի ունի «միջազգային հանրություն» ասելով։ Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում՝ ի՞նչ ասել է՝ «իջեցնել կարգավիճակի նշաձողը»։

-Նիկոլ Փաշինյանի ելույթը պատմական ակտ էր, բայց մի քիչ ուշացած։ Ես այսպես կմեկնաբանեմ նրա ելույթի բովանդակությունը․ կարծում եմ՝ նա ուզում է ցույց տալ, թե ռազմավարությունը, որը կար 1998-2018 թվականներին, դեպի փակուղի էր տանում, խնդիրներ էինք ունենում։ Չէինք կարողանում առաջ գնալ, մանավանդ, որ բոլորս գիտենք՝ ամբողջությամբ փոխվեց վիճակը պարտությունից հետո։ Բայց պարտությունը գրված 1994-ից սկսած։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու մոտեցում կա․ առաջինն ինքնավարության մոտեցումն է, որն ավելի տերպետրոսյանական մոտեցում էր, և երկրորդը՝ ինքնորոշման մոտեցումը։ Գիտենք նաև, որ ինքնավար լինելն ու ինքնորոշման իրավունք ունենալը հակասական երկու մոտեցումներ են։ Վստահաբար՝ Փաշինյանն ուզում էր ասել, որ պետք է մի քիչ կենտրոնանանք ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա, թե ինչ ենք ուզում։ Մի քիչ շփոթ կա, ըստ իս, այդ սկզբունքի շուրջ։

Ինքնորոշման իրավունքի մեջ տարբեր մոտեցումներ կան։ Առաջինը՝ որ հայերի ինքնորոշման իրավունքը պատկանում է հայերին, և Հայաստանն ու Արցախն են որոշելու։ Նման պրոցես ունեցանք 1998-2018 թվականներին։ Բայց երկրորդ մոտեցումը կա, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը կորոշվի Ռուսաստանի հետ, ինչպես Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պարագայում։ Ուրեմն, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է իջեցնենք կարգավիճակի հարցը, թերևս, սա նկատի ունի, որ ինքնորոշման իրավունքին հայկական մոտեցմամբ մոտենալու փոխարեն, թերևս, փրկելով Հայաստանի անկախությունը, ցանկանում է ցույց տալ, որ ինքնորոշման իրավունքը դեռևս սեղանին է, բայց ավելի շատ Արցախի ժողովրդի և Ռուսաստանի միջև հարց է։

1994 թվականից՝ ռազմական հաղթանակից հետո, մենք պարտության գործընթացի մեջ մտանք, քանի որ չճանաչեցինք Արցախի անկախությունը՝ որպես քաղաքական ակտ և որպես քաղաքական հաղթանակ, և այդ որոշումը չօգտագործեցինք որպես լծակ։ Հակառակը, ամեն ինչ տվեցինք Ռուսաստանին և միջազգային հարաբերություններին ու դիվանագիտությանը։ Մենք կարծում էինք, որ մի օր ինչ-որ բան կփոխվի, ժամանակը մեր օգտին կծառայի, բայց ճիշտ հակառակը եղավ։

-Եվս մեկ միտք Փաշինյանի ելույթից՝ «Անջատում հանուն փրկության սկզբունքը հետագա բանակցությունների առանցքը պետք է լինի» նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիան։ Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչպես է սա իրագործվելու։ Եվ անջատում՝ հետո՞։

-Կախված նրանից, թե բանակցությունների ինչ ձևաչափով ենք աշխատելու, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, էությունը գոյություն ունի, թե՞ ոչ։ Երբ տեսնում ենք, որ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները Երևան են ժամանում, նշանակում է՝ Երևանի համար կարևոր է վերականգնել այդ ձևաչափը։ Այլ հարց է, թե ինչ են ասում Բաքուն և Մոսկվան։ Մանավանդ, որ դրսից տարբեր գործընթացներ միջամտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին, օրինակ՝ Ուկրաինայում պատերազմը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, ուզում էր դուրս գալ բանակցությունների պրոցեսից, որը սկսվել էր 1998-ին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, նոր ճանապարհ բացվի։ Չգիտեմ՝ արդյո՞ք նոր ճանապարհ կբացվի, բայց մեկ բան հստակ է՝ ինքը ուզում է շեշտը դնել Հայաստանի Հանրապետության անկախության վրա, ինչը նշանակում է, որ պետք է փրկել Հայաստանի ինքնիշխանությունն ու իր իշխանությունը, իր ռեժիմի իշխանությունը։ Մեկ բան կա, որ ինձ մտահոգում է․ ինչպե՞ս կարող է պարտված իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, երաշխավորել Արցախի ժողովրդի կյանքը, անվտանգությունը, երբ դու արդեն պարտված կողմ ես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան