ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.04.2022 | 16:102022 թվականի ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։
«Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասված է հաղորդագրությունում։