Վարչապետ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման աշխատանքներին

Լուրեր

10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին: Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով` զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար:

Պատասխանատուների ներկայացմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական և հոգեբանական ծառայություններ։

Կառավարության ղեկավարին նաև ներկայացվել է, որ ՀԿԽԸ պարտավորվել է մինչև 2022թ. ավարտը վերանորոգել և կահավորել հինգ մասնաշենքերից երեքը: Մատուցվող ծառայությունների որակի և կեցության պայմանների բարելավման նպատակով նախատեսված է իրականացել առնվազն 163 մլն դրամի ներդրում: Պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ՝ 160 շահառուի շուրջօրյա խնամքն իրականացնելու նպատակով։ Այս պահին շահառուների փաստացի թվաքանակը 143 է։