Լուռ բողոքի ակցիա Գյումրիում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ

Լուրեր

05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
Բոլորը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ «Ես համաձայն չեմ» շարժման մասնակիցները փակել էին Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ցուցարարները ձեռքերին պարզել էին՝ «Ես համաձայն չեմ» գրությամբ ժապավեններ։

Նրանք մասնավորապես դժգոհ էին, իրենց ձևակերպմամբ, հայ-թուրքական ոչ արժանապատիվ հարաբերություններից, Արցախի մասին հնչող հայտարարություններից։

Նրանց հսկում էին մեծ թվով ոստիկաններ։ Ցուցարարները ընդամենը 10 րոպե փակ պահեցին փողոցը, այնուհետ շնորհավորեցին իրենց հսկող ոստիկանների մասնագիտական տոնը՝ հորդորելով ծառայել միայն ի շահ Հայաստանի Հանրապետության։

«Ես համաձայն չեմ» շարժման ղեկավար Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա իրենց առաջին բողոքի ցույցն է, հետագայում բողոքի այլ ցույցեր կանցկացնեն։

Նրանց բողոքի ակցիան սկսվել էր Նիկոլ Փաշինյանի այցից մի քանի րոպե առաջ․ վարչապետն այդ ընթացքում պատրաստվում էր անցնել Սայաթ-Նովա կենտրոնական փողոցով ու այցելել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ոստիկանության Կումայրի բաժին։

Նշենք, որ այսօր ոստիկանի մասնագիտական տոնը նշվում է Գյումրիում, հյուրընկալվել են կառավարության գրեթե բոլոր անդամները։

Արմիկ Մովսիսյան