Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսօր բողոքի ցույց է անցկացրել՝ հաջակցություն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ցուցարարները կառավարությունից պահանջում են ուսումնասիրել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման մասին։

Ակցիայի մասնակիցների պարզած պաստառների վրա գրված է եղել՝ «Սահակաշվիլին քաղաքական փախստական ​​է», «Մենք չենք կարող բռնությամբ ԵՄ մտնել» և այլն։

«Մեր հանրահավաքն անցկացվում է երեք վայրերում, մենք ցանկանում ենք հասկացնել «Վրացական երազանքին», թե ինչ է գրված այս զեկույցում», — ասել է ՄԱՇ-ի անդամ Իրակլի Նադիրաձեն։

Կայքը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված հարցերի մասին: Զեկույցում նշվում է նախկին նախագահի հանդեպ խոշտանգումների և անձը վիրավորելու դեպքերի մասին։ Վկայակոչելով Օմբուդսմենին՝ պետդեպարտամենտը պնդում է, որ քրեակատարողական ծառայությունը սահմանափակել է Սաակաշվիլիին դատավարությանը մասնակցելու իրավունքից, ինչը դեմ է Վրաստանի Սահմանադրությանը։ Զեկույցում նշվում է, որ այդ իրավունքը սահմանափակվել է երեք անգամ։