Անորոշություն է առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին և հույս հայտնեց, որ այն կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր:

Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը ոլորտում առկա մի քանի խնդիրներ ներկայացրեց:

«Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չեն օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունեն։ Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Բացի այդ, հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-ից 30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգոխնայողության համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ակնկալում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի և գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումը իրեն կարդարացնի։

«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիները իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ, նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հուսով է, որ քաղաքացիները ակտիվություն կցուցաբերեն և կմասնակցեն ծրագրին։

«Առաջին փուլով տաս հազար այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք։ Մեր բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է և մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և բնակարանների, և տնտեսության, և փոքր բիզնեսի, և աղքատության հաղթահարման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: