Նիկոլ Փաշինյանի տեղը Իշխան Սաղաթելյանին դնենք, ոչինչ չի փոխվի․ խնդիրը գլոբալ իրողությունների մեջ է․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հյուրը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանն է

-Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեծ քննարկման առարկա է դարձել․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։ Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այս հայտարարությունը։ 

-Կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը լրիվ ռեալիստական է։ Նա պարզ տեքստով ասաց այն, ինչ կատարվում է։ Այդ հայտարարությունը Բրյուսելի հանդիպման արտացոլանքն է, և ինչ-որ ասվում է, հենց Բրյուսելում է ասվել։ Վարչապետի խոսքերը թույլ են տալիս անել այսպիսի վերլուծություն, որ Եվրոպայում պարզ ասվել է մեզ՝ չենք կարող իրենց վրա դնել մեր հույսը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում։

-Արցախի կարգավիճակի՞, թե՞ անկախության հարցում չենք կարող հույս դնել նրանց վրա։

-Երբ մենք ասում ենք «Արցախի կարգավիճակ», նկատի ունենք «Արցախի ինքնորոշում»՝ Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետը դա է։ Այդ հարցում մենք չենք կարող աջակցություն ստանալ ո՛չ Եվրոպայից, ո՛չ ԱՄՆ-ից մեծ հաշվով։ Դա է այսօրվա իրողությունը, դա մեզ համար շատ ծանր է, բայց դա այդպես է։

-Խնդիրն այն կհամարեք, որ ԼՂ-ի խնդրով այս պահին Մինսկի խմբի երկո՞ւ համանախագահ է զբաղվում, թե՞ Ռուսաստանի ներկայությունը կա այս պրոցեսում։

-Լավրովի վերջին հայտարարությունից հետո ես ասել եմ, որ կա երկու զուգահեռ պրոցես, իրականում պետք է ասենք՝ գնում են քննարկումներ՝ ՌԴ-ն առանձին է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ առանձին։ Երբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ասում են, որ շարունակում է աշխատել Մինսկի խումբը, նրանք նկատի ունեն Մինսկի խումբը՝ առանց ՌԴ-ի։ Դա էլ պետք է արձանագրենք։

-Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի ընդդիմանում միջազգային հանրությանը, չի կանգնում և ասում, որ մենք պատրաստ ենք նոր պատերազմի մեջ մտնել և գոնե փորձել թույլ չտալ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը։ 

-Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է՝ այն պարզ պատճառով, որ մենք չունենք այսօր ռեսուրս, ինչը մեզ թույլ կտա վարել այդ պատերազմը։ Ես չեմ ասում՝ հաղթել, ես ասում եմ՝ վարել։ Դա է հիմնական խնդիրը։ Ցավոք, այս 30 տարվա մեջ, և ավելի մեծ ցավով եմ նշում՝ այս 4 տարվա մեջ այդ աշխատանքը չի տարվել, առաջին հերթին՝ տնտեսության բնագավառում, և վերջում, որպես այդ ամենի հետևանք, բանակի հզորացումը։ Մենք չունենք այդ ռեսուրսը, որը թույլ կտա մեզ միջազգային հանրության հետ խոսելու այդ դիրքերից և պնդելու մեր վարկածն ու տեսակետը՝ Արցախի ինքնորոշումը։ Խնդիրը դրանում է, ցավոք, մեր երկիրն այսօր բավականին թույլ վիճակում է գտնվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան