Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումն իրատեսական չէ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի միանալը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իրատեսական չէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հետևում ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց առանձին երկրների պատժամիջոցներին միանալու առումով, կարծում եմ, երկրներն իրենք էլ հասկանում են, որ Թուրքիայի միջնորդական դիրքորոշման պարագայում դա իրատեսական չէ»,-ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները հաճախ են հարցնում Անկարայի նման դիրքորոշման պատճառի մասին։

«Մեզ հաճախ են հարցնում՝ կփակե՞նք երկինքը։ Հասկանո՞ւմ եք, Թուրքիան ունի միջնորդական դիրքորոշում՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Չավուշօղլուն։
Հավելենք, որ Անկարան նաև քայլեր է ձեռնարկում պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներին և ռուսական բիզնեսը Թուրքիա տեղափոխելու և այնտեղ ներդրումներ ապահովելու ուղղությամբ։

Էմմա Չոբանյան