Լաչինի միջանցքի լայնության մասին ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ ԼՂ հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր»,- այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

«2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցվում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ, շատ կարևոր մի արձանագրում՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով նկատի էին առնվելու ԼՂ հայեր և ԼՂ ադրբեջանցիներ: Այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին: Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- ասաց Փաշինյանը:

«Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպիսին պիտի լիներ, այնպիսին պիտի լիներ: Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի թղթում ոչ մի բան չկա, դա հետո պիտի քննարկվեր: Եվ այս փուլայինին մի հատ էլ է փուլ ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը:

Մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղն ուզում են հանձնել կամ հանձնեցին։ Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»,-   նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: