Մանկավարժական կրթություն չունեմ, բայց աշխատանքի փորձ ունեմ. տնօրենի ԺՊ Մինասյանը ներկայացրեց կենսագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Երևանի Չեխովի անվան դպրոցում լարված իրավիճակ է ստեղծվել՝ կապված տնօրենի ընտրությունների հետ. դպրոցի բակում բողոքի ակցիա է իրականացվում:

Տնօրենի պաշտոնակատար Դիանա Մինասյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները, նշեց. «Մելքոնյանը ստացավ 4 ձայն, Կարապետյանը՝ 1 ձայն և ես՝ 4 ձայն: Արդյունքում պետք է նորից մրցույթ հայտարարվի»:

Դինանա Մինասյանը հավաստիացրեց, որ որևէ առնչություն չունի Տիգրան Ավինյանի հետ: Նա նաև հաստատեց այն տեղեկությունը, որ իր քույրն աշխատում է Կառավարությունում, սակայն հերյուրանք համարեց այն տեսակետը, թե նրա հովանավորչությունն է վայելում՝ մասնակցելով տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ դպրոցի մանկավարաժական հանրույթը և աշակարետների ծնողները դեմ են իր թեկնածությանը, Մինասյանը նշեց. «Նրանք ասում են, որ իմ անձի հետ կապված խնդիր չունեն»:

«Մանկավարժական կրթություն չունեմ, ավարտել եմ ԵՊՏՀ-ն՝ կառավարում մասնագիտությամբ գիտությունների թեկնածու եմ, 10 տարի դասախոսել եմ, այսինքն՝ ունեմ և՛ մանկավարժական, և՛ գիտամանկավարժական, ինչպես նաև ֆինանսական և կառավարման ոլորտի փորձ և գիտելիքներ՝ դպրոցի տնօրենի լիազորություններն իրականացնելու համար»,- հավելեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: