Մի խումբ անձանց ԱՄՆ անօրինական մեկնումը կանխվել է. քրեական ոստիկանության բացահայտումը

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Քրեական ոստիկանությունում անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվեցին մի խումբ անձինք: Իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարությամբ զբաղվող հասարակական կազմակեպության անդամ չեն, սակայն ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով խոստացել էր կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ։ Այդ նպատակով ֆեդերացիայի նախագահը նրանցից վերցրել էր, նախնական տվյալներով՝ 1500-ից 8 հազար դոլար: Իսկ մեկնելու առիթը ապրիլի 18-ից 28-ը Ֆլորիդա նահանգում տեղի ունենալիք ուսումնավարժական հավաքին մասնակցելն էր: Պարզվել է նաև, որ հասարակական կազմակերպության նախագահը քրեական ոստիկանություն հրավիրված անձանց, նախկին ամսաթվերով, ձևակերպել է որպես կազմակերպության անդամ ու աշխատակից։ Նաև կազմակերպել է նրանց անվամբ փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելը: ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու համար:

Հանգամանքները քննությամբ պարզվում են: