Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի մանդատը դե յուրե կա, բայց փաստացի կարելի է անվավեր համարել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, թե միջազգային կազմակերպությունները, իբր, ընդունել են «Ադրբեջանի կողմից ստեղծած իրողությունները»՝ անդրադառնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Վերջերս ես հանդիպում ունեցա ԵԱՀԿ գործող նախագահի հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՀԿ-ն ևս ընդունում է նոր իրողությունները։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա մեր դիրքորոշումը միշտ եղել է հստակ, պաշտոնական հայտարարություններում մենք հնչեցրել ենք նույն թեզերը, նույն մտքերը, որոնց մասին խոսել ենք քննարկումների ժամանակ։ Մենք ինքներս ենք լուծել այս հակամարտությունը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ Մինսկի խումբը 28 տարի գործում էր, այդ տարիների ընթացքում համանախագահողները, երևի, հարյուրավոր այցեր են կատարել Հայաստան ու Ադրբեջան։ Իսկ արդյունքն ակնհայտ է՝ զրո։ Ադրբեջանն ինքը լուծեց հարցը ռազմաքաղաքական ճանապարհով։ Չնայած հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե մնում է ուժի մեջ, դե ֆակտո այն արդեն կարելի է անվավեր համարել»,- ասել  է Ալիևը։

Բացի այդ, նա նշել է, որ ներկա պայմաններում Մինսկի խումբը և նրա համանախագահների ձևաչափը փաստացի գտնվում են անգործունակ վիճակում և այս դեպքում, իհարկե, խոսք լինել չի կարող խմբային գործունեության մասին։

 

Էմմա Չոբանյան