Մոլորեցնում են մարդկանց՝ ՌԴ-ն ագրեսոր է, բայց մեր շահերն է պաշտպանում․ չկա՛ տրամաբանություն․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է

-Պարո՛ն Հարությունյան, խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ․ ո՞ր սցենարն է առաջիկայում ամենից հավանականը։

-Ցանկացած պարագայում խաղաղությունը շատ ավելի նախընտրելի է, որովհետև խաղաղ ժամանակներում մենք միշտ էլ կարող ենք կողմնորոշվել, միշտ էլ կարողանալու ենք այս կամ այն կողմ քայլեր կատարել։ Իսկ պատերազմը թունել է, որտեղ դու գտնվում ես, աջ ու ձախ չկա այնտեղ՝ կա՛մ պիտի հաղթես, կա՛մ պարտվես։ Մենք պատերազմներով անցել ենք, գոնե վերջին տարիների ընթացքում գիտենք՝ ինչ է պատերազմը, ինչ հնարավորություններ է ընձեռում և ինչ արհավիրք է դա։

-Իսկ գիտե՞ք պատերազմը մեզ՝ որպես պետություն և հասարակություն, ինչից է զրկում։ Եթե դա իմանանք, գուցե խաղաղության հակվածությունն ավելի գերադասելի լինի։

-Մենք պետք է կարողանանք գնահատել և՛ հաղթանակը, և՛ պարտությունը։ Այս կարճ պատմության ընթացքում ունեցել ենք և՛ հաղթանակ, և՛ պարտություն՝ երկու տարի առաջ։ Բայց երկու դեպքում էլ չկարողացանք ճիշտ գնահատել և ճիշտ դասեր քաղել։ Մի դեպքում հաղթանակը չգնահատվեց, չկարողացանք գնահատել և դրանից ճիշտ քայլեր և հետևություններ անել։ Չկարողացանք հասկանալ, որ պարտությունն ու հաղթանակն անդառնալի և մշտական մի բան չեն։ Այսօրվա հաղթանակը կարող է վաղը վերածվել պարտության, և հարկավոր է այսօրվա հաղթանակի պտուղներից արագ օգտվել։ Դրա փայլուն օրինակը 1997-98 թվականն էր, երբ մերժեցինք մեր հաղթանակի պտուղները քաղելու իրավունքը, դռները փակեցինք։ Ընտրվեց ճանապարհ, որը մեզ պետք է բերեր նոր պատերազմի և պարտության։ Մինչև 2018 թվականը մենք այդ ճանապարհով քայլել ենք բավականին համարձակ, անխոհեմ և ինքնավստահ, իսկ 2018 թվականից հետո մենք այդ ճանապարհով վազել ենք։ Վազելով հասել ենք մեր այսօրվա պարտությունը, բայց պարտությունից դասեր չենք քաղում, ճիշտ չենք կարողանում ճանաչել մեր պարտությունը։

-Ընդդիմադիր ուժերը 44-օրյա պատերազմն իշխանության պարտությունն են համարում։

-Ո՛չ, դա մեր պարտությունն է՝ իշխանությունը մեզնից կտրված չէ։ Իշխանությունը մեզ տարավ պատերազմի, և այդ պարտությունը մեր բոլորինն է։ Մենք պետք է կարողանանք մեր պարտությունից դասեր քաղել, բայց դատելով մեր այսօրվա իրականությունից, դատելով փաստից, թե ինչ դեմքեր են մեր քաղաքական դաշտում, ովքեր են կերտում մեր այսօրը, կարող ենք վստահորեն ասել, որ ինչպես դասեր չենք քաղել մեր հաղթանակից, դասեր չենք կարողանում քաղել նաև պարտությունից։

Մեր այսօրն ու վաղը մեզ պարտություն կերտող ուժերն են կերտում՝ ընդդիմությունում և իշխանություն նույն մարդիկ են՝ 1998 թվականից սկսած մինչև 2020 թվականից հետո մեզ տարել են պատերազմի և պարտության, որը դարձավ իրականություն։ Մենք՝ որպես ժողովուրդ, ազատ չենք մեր մտածողության մեջ և այսօր ընտրել ենք մեզ պարտություն տարած ուժերին․ մի դեպքում՝ իշխանություն, մյուս պարագայում՝ ընդդիմություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան