Եթե մեկն Արցախի դրոշի տեղադրումից նոպաներ է ունենում՝ դա իր պրոբլեմն է. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել գործող իշխանությունները՝ իրենց գործունեությամբ: Նրանք շարունակում են Արցախից ձեռքերը լվանալու և հրաժարվելու իրենց քաղաքականությունը»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ասում են` Արցախ չենք գնում, որ Ալիևը չջղայնանա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք պաշտպանում, որպեսզի ավելի շատ տարածքներ չկորցնենք։ Արցախից չենք խոսում, որովհետև դա վտանգավոր է։ Այսինքն` ակնհայտ է, որ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի և, իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ` հերթական անգամ մեր ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով»,- նշեց պատգամավորը։

Խոսելով ընդդիմության բոյկոտի մասին` Սաղաթելյանը հայտարարեց, որ այն պայմանավորված է օրակարգում ՀՀ-ի ու Արցախի համար կենսական հարցերի չընդգրկմամբ։

«Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկայում լինելու ենք Սյունիքում, այնուհետև` Տավուշում և Գեղարքունիքում։ Այսինքն` Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր ու նաև` Արցախում»,- նշեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ ընդդմիադիր խմբակցությունները չեն մասնակցելու խորհրդարանի այս շաբաթվա լիագումար նիստերին։ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մեկնելու են Արցախ, այնուհետև ԱԺ ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ ԱԺ նախագահության սեղանին ամրացրեց իր մոտ եղած Արցախի դրոշը: Ընդդիմադիր պատգամավորները հետևեցին նրանց օրինակին՝ Արցախի դրոշներ տեղադրելով սեղաններին:

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Արցախի դրոշներ տեղադրելու ակցիան ձևական չէ, այլ քաղաքական ու ժողովրդական ակցիա է՝ հստակ ուղերձներով՝ ուղղված և՛ աշխարհի երկրներին, և՛ իշխանություններին: «Այն մարդը, ով Արցախի դրոշը բարձրացնելուց նոպաներ է ունենում, դա իր պրոբլեմն է»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ Արցախի դրոշի նկատմամբ ոտնձգություն անողը ոչնչով չի տարբերվի Ալիևից ու թուրքերից:

Մանրամասները՝ տեսանյութում: