Ընդդիմությունն ասում է՝ ՀՀ-ն մտնի ՌԴ-ի կազմ, գուբերնիա դառնա, որ ղեկավարե՞ք․ անկախությունը պիտի պահենք․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

– Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ խաղաղության պայմանագրի շուրջ արտգործնախարարները նախապատրաստական աշխատանքներ են սկսելու։ Բայց մենք գիտենք Ադրբեջանի ձեռագիրը, երբ նրանք ինչ-որ բանից դժգոհ են լինում, սկսում են ռազմական հռետորաբանություն, փոխհրաձգություն սահմաններին, տարբեր շանտաժների են գնում Արցախում և ՀՀ սահմաններին: Պարո՛ն Մելքոնյան, ինչքանո՞վ են այսօր հավանական պատերազմը կամ ռազմական ավելի լայնածավալ գործողությունները:

-Մենք, առաջին հեթին, երբեք Ադրբեջանին չպետք է հավատանք, որովհետև նրանք ասում են մի բան, անում են այլ բան: Դրանում մենք համոզվեցինք նաև վերջին տասնօրյակում, երբ սկսվեցին Փառուխի, Քարագլխի դեպքերը: Մինչ այդ իրենք համաձայնվել էին խաղաղության պայմանագրին և առաջարկել էի հինգ կետ, որոնք մեր կողմից լիովին ընդունվել են, և մենք ավելացրել ենք ևս մի քանի կետ: Եվ իրենք, երբ մենք ասացինք, որ ընդունել ենք իրենց առաջարկները, սկսեցին այդ գործողությունները: 30 տարի նրանք այդ նույն ձևով են շարժվել, և հիմա նորից շարունակում են: Այնպես չէ, որ Բրյուսելից հետո կարող ենք մտածել, որ էլ չեն լինելու նման դեպքեր, մենք պիտի պատրաստ լինենք նրան, որ իրենք ցանկացած պահի կարող են սադրանքի գնալ:

-Պարո՛ն Մելքոնյան, Դուք վերջերս մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում միտք էիք արտահայտել, որ նախկին իշխանությունները փորձել են ձգձգել ԼՂ հակամարտության լուծման պահը, բանակցությունները, և նշել էիք, որ «Էլեկտրիկ Երևան» շարժումն ու ՊՊԾ գնդի գրավումն օգտագործել էին Ռուսաստանի առաջ, որպեսզի կանխեն կամ հետաձգեն յոթ տարածքների հանձնումը, նաև հավելել էիք, որ նրանք խաբել են Մինսկի խմբին: Հետաքրքիր է՝ 2018թ. հեղափոխությունը եկավ այս սցենարում ի՞նչ փոխելու:

-Որ ասում են՝ իրենք ոչ մի բան չեն արել, իրոք, ոչ մի բան չեն արել Արցախի հարցով. 2008 թվականից կամ մի քիչ ավելի շուտ, երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ զինվում է և իր հարցերը զենքի միջոցով պետք է լուծի, զինված պայքարով պետք է տարածքները հետ վերցնի, մենք ի՞նչ էինք անում, ասում էինք՝ իրենք ո՞վ են, որ այդպես անեն: Իրենք զինվում էին, իսկ մենք չէինք զինվում: Երբ 2016թ. քառօրյան եղավ, դա պատերազմ չէր, այլ ադրբեջանցիները հետախուզեցին մեր ամբողջ կարողությունը՝ կարո՞ղ ենք դիմակայել, թե՞ ոչ: Եվ մենք էլ համոզվեցինք, որ չենք կարող, 4 օրվա ընթացքում և՛ տարածքներ տվեցինք, և ՛զոհեր, ու նախկին իշխանությունները դա համարեցին հաղթանակ և վազելով Մոսկվա՝ ասացին՝ դադարեցրեք, մենք այդ խնդիրները շուտ կլուծենք: Կազանի պայմանագրով նախատեսված էր 7 շրջան տալ, Սերժ Սարգսյանն ասաց՝ մենք պատրաստ ենք 7 շրջան տալու: Եթե պատրաստ էին, բա ինչո՞ւ Ալիևը չհամաձայնվեց, թող պատասխանեն այդ հարցին:

-Ինչո՞ւ:

-Թող իրենք պատասխանեն այդ հարցին։ Ադրբեջանը նորից պայմաններ էր առաջ քաշում, թող իրենք ասեն՝ ինչ պայմաններ էր առաջ քաշում Ադրբեջանը, ինչքան գիտեմ՝ Ալիևը ևս 12 կետանոց պայմաններ էր առաջարկում, և ինքը համաձայն չէր եղել բանակցություններն ավարտին հասցնել: Եվ Ալիևն ապրիլյանից հետո համոզված էր, որ ոչ միայն այդ 7 շրջանները, այլ ավելի շատ տարածքներ կարող է վերցնել, այդքան միլիարդների զենք-զինամթերք էր գնել:

-Այդ դեպքում 2018-ին այս իշխանությունները, գալով և այս պատկերն ունենալով, ինչո՞ւ չգնացին խաղաղ լուծման: Տեր–Պետրոսյանի թիմն է հիմնականում մեղադրում այս իշխանություներին՝ ասելով՝ չգնացիք խաղաղ լուծման, և պատերազմ տեղի ունեցավ:

-Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ առաջարկում էր 5 շրջանների հանձնում՝ փուլային, փաթեթային եղանակով: Այդ ժամանակ բոլորը միասին դեմ դուրս եկան, ասացին՝ ոչ մի թիզ հող, և ինքը հրաժարական տվեց ու ասաց՝ թող գան այն ուժերը, ովքեր մինչև վերջ կանգնելու են և չեն հանձնելու: Իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը և հայր Ալիևի հետ սկսեց առևտրի պայմաններ կապել, և անընդհատ ձգձգեցին, որ հարցը չլուծվի: ՀՀ իշխանությունն էլ էր իրենց ձեռքին, Արցախինն էլ, թող այդ ժամանակ լուծեին այդ հարցը, ինչո՞ւ թողեցին առանց լուծելու: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մենք դուրս ենք եկել աշխարհի դեմ, ամբողջ աշխարհն ուզում է, որ այդ հարցը լուծենք խաղաղ ճանապարհով, մենք չենք ուզում, դրա համար պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք էլ ենք կողմ խաղաղությանը և պետք է աջակցենք, որ այդ հարցը խաղաղ լուծում ստանա։ Հետո եկավ Սերժ Սարգսանը և սկսեց նույն խաղը խաղալ, չէին ցանկանում Արցախի հարցը լուծել, չլուծեցին… Երբ Ադրբեջանն արդեն միլիարդավոր դոլարների զենք էր ձեռք բերել, արդեն չէր նստի խաղաղ բանակցությունների, որոշել էր, որ Արցախն էլ պետք է Ադրբեջանի կազմում լինի, 7 շրջաններ էլ պիտի գրավեն, և դրա համար չէր գնում ոչ մի պայմանի: Իսկ 2018-ից հետո, երբ սկսեցինք նոր բանակցություններ վարել՝ հայտարարելով, որ Արցախը բանակցություննների կողմ պետք է դառնա, Ադրբեջանը չէր ուզում, որ Արցախը լինի բանակցությունների կողմ, այսինքն՝ պատերազմն արդեն հասունացել էր:

-Հնարավոր չէ՞ր գնալ խաղաղ լուծման:

-Անհնարին էր: Մինչ այդ Սերժ Սարգսյանն արդեն ասել էր՝ յոթ շրջան տալիս ենք, բայց Ալիևը չէր համաձայնվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան