Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիները «Middle Corridor» համատեղ ձեռնարկություն են ստեղծում

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի երկաթուղիները մինչև 2023 թվականը ստեղծելու են «Middle Corridor» (TMTM) համատեղ ձեռնարկություն։ Այս մասին հայտնում է Rail-news.kz-ը՝ հղում անելով Railway Supply-ին։

Նշվում է, որ «Middle Corridor» (TMTM) համատեղ ձեռնարկությունը նախատեսվում է ստեղծել Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների միջև, որոնք «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» ասոցիացիայի մասնակիցներն են։

«Middle Corridor»-ի ստեղծման լուրը հաստատել է ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գայդար Աբդիքերիմովը RailFreight Summit-ի հատուկ թողարկման համար։

«Այո՛, համատեղ ձեռնարկությունը պաշտոնապես ձևավորվում է, սակայն արժե սպասել մինչև տարեվերջ։ Ընկերությունը պաշտոնապես կգրանցվի, ամենայն հավանակությամբ, 2023 թվականի կեսերին։ Համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակը «Middle Corridor»-ին արժեք հաղորդելն է, քանի որ այն կհեշտացնի փոխադրման գործընթացներն ու անցումները տարբեր երկրներով»,- ասել է նա։

Հավելենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են «Արևելք-Արևմուտք անդրկասպյան միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր, որում ընդգծվում է Արևելք-Արևմուտք անդրկասպյան միջանցքի կարևորությունը։ Առաջնահերթություններից մեկն էլ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մրցունակությունը բարձրացնելն է և այդ գծի թողունակության մեծացման աշխատանքներն արագացնելը։

Իսկ ահա համատեղ ձեռնարկությունն ապահովելու է բարձր որակի տրանսպորտային ու լոգիստիկ ծառայություններ, ներդաշնակեցնելու է միջսահմանային սակագները և ներդնելու է միասնական ՏՏ հարթակ՝ Չինաստանից Թուրքիա և Սև ծովի նավահանգիստներ բեռնափոխադրումների ամբողջական ավտոմատացման համար:

Բացի այդ, նախատեսվում է միանալ Հյուսիս-Հարավ միջազգային բեռնափոխադրումների միջանցքի հետ՝ Կասպից ծովի նավահանգիստներով ընդլայնելով միջանցքը դեպի Իրան, Պարսից ծոցի արաբական երկրներ, Արևելյան Աֆրիկա և Հնդկաստան։

Էմմա Չոբանյան