Այսուհետ նոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան մանրադրամ․ Երևանի քաղաքապետարան
Հասարակություն
10.04.2022 | 12:55Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետի հանձնարարությամբ՝ խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը: