Նույնիսկ պատերազմի ավարտից 1.5 տարի անց Ադրբեջանն ատելություն է սերմանում հայերի նկատմամբ․ ամերիկացի լրագրողի գրառումը
Քաղաքականություն
08.04.2022 | 21:12Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայերի դեմ Ադրբեջանի գործողություններին։
«Ադրբեջանական ուժերը թիրախավորել են խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, գլխատել տարեց գյուղացիներին, և նույնիսկ հիմա՝ պատերազմի ավարտից մեկուկես տարի անց, նրանք հրապարակում են տեսանյութեր, թե ինչպես են հափշտակում հայերի տները, պղծում դիակները և, ընդհանրապես, ատելություն սերմանում հայերի նկատմամբ»,- գրել է Սնելը։
Azerbaijani forces targeted civilians and civilian infrastructure, beheaded elderly villagers, and even now, a year and a half after the war ended, post videos of themselves ransacking Armenian homes, desecrating corpses, and generally espousing hatred toward Armenians pic.twitter.com/Z2RdLNA1es
— Lindsey Snell (@LindseySnell) April 8, 2022