Ես կանգնել եմ իմ ժողովրդի կողքին 2008-ին. Սասուն Միքայելյանը՝ Մարտի 1-ի գործով արդարացվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Ես միշտ էլ արդար եմ եղել իմ գործունեության մեջ»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի այսօր կայացրած վճռին:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:

Նշենք, որ ԵԿՄ վարչության նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նա ավելի քան 3 տարի անցկացրել է բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011 թվականի մայիսին:

«Ժողովուրդն արդարացի պահանջ էր դրել, ես բնականաբար պետք է կանգնեի ժողովրդի կողքին… Մեր արած գործն արդարացի էր, բնական է, որ պետք է արդարացվեինք»,- նշեց Միքայելյանը՝ հավելելով, որ ոչ թե զանգվածային անկարգություն են կազմակերպել, այլ հակառակը՝ միջամտել են, որ դա տեղի չունենա:

Մանրամասները՝ տեսանյութում: