Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դուստրերի նկատմամբ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Մեծ Բրիտանիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերին ներառել է պատժամիջոցների ցանկում՝ հետևելով ԱՄՆ-ին։ National Post-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում էReuters-ը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մեծ Բրիտանիան և արևմտյան այլ դաշնակիցները հայտարարել են պատժամիջոցների մի քանի ալիքի մասին, որոնք թիրախավորում են Մոսկվայի հարուստ էլիտային, առանցքային ոլորտներին և ՌԴ-ի մուտքին միջազգային ֆինանսական համակարգ:

Բրիտանիայի պատժամիջոցների թարմացված ցանկում սառեցվում են Պուտինի դուստրեր Եկատերինա Տիխոնովայի ու Մարիա Վորոնցովայի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստեր ակտիվները։ Նրանք երեքն էլ այս շաբաթ ավելի վաղ հայտնվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում։

«Պատժամիջոցների մեր աննախադեպ փաթեթը հարվածում է վերնախավին և նրանց ընտանիքներին՝ միաժամանակ դեգրադացնելով ռուսական տնտեսությունն այնպիսի մասշտաբով, որը Ռուսաստանը չի տեսել Խորհրդային Միության փլուզումից ի վեր»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հայտարարության մեջ:

Էմմա Չոբանյան